Կորոնավիրուս. մարտի 7-ի փաստերը և թվերը իրավիճակի մասին աշխարհում և Կովկասում
Հիմնական աղբյուր՝ CNN-ի հատուկ ռեպորտաժը
• 102,188 կորոնավիրուսով հիվանդացություն աշխարհում, մարտի 7-ի առավոտյան տվյալներով` կենտրոնական Չինաստանում 2019թ. դեկտեմբերին առաջին դեպքերի հայտնաբերվելուց հետո:
• Նրանցից 3,491-ը մահացել են:
• 57,389-ը առողջացել են:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը կարող եք հետևել այստեղ:
Ամենաշատը տուժել են հինգ երկիր՝ Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը, Իտալիան, Ճապոնիան.
• Մայրցամաքային Չինաստան. 80,651 դեպք, 3,070 մահ:
• Հարավային Կորեա. 6,767 դեպք, 44 մահացու դեպք:
• Իրան. 4,747 դեպք, 124-ը մահացել են:
• Իտալիա. 4,636 դեպք, 197 մահ:
• Ճապոնիա. 1,045 դեպք (այդ թվում վարակի 706 դեպք Diamond Princess նավի վրա), 12 մահ։
•Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն՝ ողջույններ արմունկներով ու կոշիկներով: ՏԵՍԱՆՅՈՒԹ
• Ամեն ինչ կորոնավիրուսի մասին
Իրավիճակը Կովկասում
• Ադրբեջանում ինը հաստատված դեպք կա, բոլորը եկել են Իրանից: Ադրբեջանը փակել է սահմանը Իրանի հետ, ամբողջ երկրում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Կարանտինի մեջ գտնվող մարդիկ հաղորդում են ճչացող հակասանիտարական և մեկուսարաններում տարրական պայմանների բացակայության մասին, խնդիր կա նաև օճառի և հակասեպտիկ միջոցների հետ կապված:
• Հայաստանում մեկ հաստատված դեպք կա: Վարակվածը եկել է Իրանից: Հայաստանը Իրանի հետ վիզային ռեժիմ է մտցրել, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Սակայն իրավիճակը կայուն և անվտանգ է գնահատվում, երկուշաբթի՝ մարտի 9-ից բոլոր ուսումնական հաստատությունները կսկեն աշխատել։
• Վրաստանում 12 հաստատված դեպք կա: Երկուսը ժամանել են Իրանից, մյուսները եղել են Իտալիայում: Վրաստանը փակել է Իրանի հետ սահմանը, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:
Նավթի արտադրության և գների արտառոց անկում. ավիաընկերությունները դադարեցնում են աշխատանքը
• Կարանտինի տակ կանգնած հերթական նավը, այս անգամ Սան Ֆրանցիսկոյի ջրերում: «Grand Princess» նավահանգստում 3 հազար մարդ կա, նրանցից 21-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
• ԱՄՆ-ի մի քանի համալսարաններում, ներառյալ Ստենֆորդը, բոլոր պարապմունքները տեղափոխել են օնլայն ռեժիմ:
• Աշխարհի շատ երկրներում չեղարկված են գլոբալ ֆորումները և փակ են ժամանցային կենտրոնները, թատրոնները, կինոթատրոնները, եկեղեցիները, մզկիթները և այլ կրոնական կենտրոններ: Շատ սահմաններ փակվում են կամ սահմանափակումներ են դրվում: Մարդիկ նաև չեղարկում են նախապես ծրագրված ուղևորությունները: Ավիաընկերությունները կրում են այնպիսի մեծ կորուստներ, որ նրանցից մի քանիսում աշխատակիցներին առաջարկվել է չվճարվող արձակուրդ վերցնել:
• Նավթի գները նվազել են ավելի քան 9 տոկոսով, դա վերջին երեք տարվա ընթացքում ամենացածր մակարդակն է: Կտրուկ ընկել է նավթի և նավթամթերքի նկատմամբ պահանջարկը: Սաուդյան Արաբիան՝ որպես Նավթ արտահանող երկերների կազմակերպության առաջնորդ, Ռուսաստանին՝ իր առանցքային դաշնակցին, առաջարկել է շարունակել արդեն հայտարարված արտադրության կրճատումները 2,1 միլիոն բարելի մինչև 2020-ի վերջը, այնուհետև օրական 1,5 միլիոն բարելի:
Սակայն Ռուսաստանը հրաժարվեց աջակցել ծրագրին, որը կասկածի տակ է դնում ՆԱԵԿ-ի հետ իր երեքամյա դաշինքի ապագան: