Կորոնավիրուս, նորություններ։ Մեկ օրում 50 մահ Դաղստանում։ Փորձագետներն ասում են, որ իշխանությունները փորձում են շտկել վիճակագրությունը
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 460 230 8 Հիվանդներ 8 676 4 989 746 Նոր մահեր +7 +2 0 Մահեր 120 58 12 Առողջացել են 3 297 3 125 576 -
Մեկ օրում 50 մահ Դաղստանում։ Փորձագետներն ասում են, որ իշխանությունները փորձում են շտկել վիճակագրությունը
Սա անսպասելի հսկայական թիվ է, չէ՞ որ մինչև հիմա ասում էին, որ համավարակի ողջ ընթացքում հանրապետությունում մահացել է 151 մարդ։ Ընդ որում, օպերատիվ շտաբը չի կարող նշել հստակ հիվանդանոցներ, որոնցում մահացել են այդ մարդիկ։
Իշխանությունները մի քանի անգամ նվազեցրել են վարակման և մահվան վիճակագրությունը և այժմ, ըստ ամենայնի, փորձում են շտապ ուղղել թվերը, քանի որ իրավիճակով սկսել է հետաքրքրվել Ռուսաստանի նախագահ Պուտինը, գրում են Telegram սոցցանցում։
Մայիսի 29–ին, Ռուսաստանի նախագահ Պուտինի հանձնարարությամբ, Մոսկվայից հատուկ չվերթով Մախաչկալա է ժամանել 20 հոգուց կազմված բրիգադ՝ բժիշկներ և բուժքույրեր։
Պաշտոնական վիճակագրությունը խստորեն քննադատվում է Դաղստանում։ Այժմ այն էլ ավելի աբսուրդային տեսք ունի։ Հանրապետությունում լիքն են հիվանդանոցներն, ու գյուղեր կան, որ նամակներ են գրում իրենց բնայավայրում մահացող մարդկանց մաին։ Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, մայիսի 28–ին Դաղստանում կորոնավիրուսով միայն 26 հիվանդ է հայտնաբերվել։ Քանի որ վարակվածների ընդհանուր թիվը 4 579 է, ապաքինվել է 4 402 մարդ, 151 մարդ մահացել է։
-
Հայաստանում Covid-19–ից մահացել է արդեն 120 մարդ, 460 նոր դեպք կա, վարչապետը չի բացառում վերադարձը կարանտինի ռեժիմին
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից ևս յոթ մարդ է մահացել։
Հավամաճարկի մեկնարկից ի վեր վարակվել է 8 676 մարդ, ապաքինվել՝ 3 297–ը։
316 հիվանդ ծանր վիճակում է, 53–ը՝ ծայրահեղ ծանր։
Մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի վերակենդանացման բաժանմունքի լրացուցիչ 100 տեղ։
«Մեր խնդիրը կարանտինին չվերադառնալն է, բայց դա չի բացառվում․․․ Չափանիշը ինտենսիվ թերափիայի տեղերի առկայությունն է․ իրավիճակն ամեն օր բարդանում է, աճում է ծայրահեղ ծանր պացիենտների քանակը», — ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները Հայաստանում
Արտակարգ դրությունը շարունակում է գործել Հայաստանում մինչև հունիսի 13–ը։
Սակայն արդեն չեղարկվել են տեղաշարժի սահմանափակումներն ու բացվել գրեթե բոլոր ձեռնարկությունները, նաև խանութները, վարսավիրանոցները, թանգարանները։
Մայիսի 18–ից թույլատրված է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Բոլոր ուղևորները պետք է տրանսպորտից օգտվեն դիմակներով։
Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
-
Վրաստանում վերագործարկվել է քաղաքային տրանսպորտը, բայց նոր կանոններով
Տրանսպորտի երթևեկությունը Վրաստանում կասեցվել էր մարտի 31–ին։
Ըստ նոր կանոնների՝ ավտոբուսում, երթուղայինում, մետրոյում և տաքսիներում բոլորը պետք է դիմակ կրեն։
Ավտոբուսներում այժմ արգելափակվել է վարորդի կողմից մուտքի դուռը։
Վրաստանում արդեն աշխատում են բոլոր բիզնեսները՝ բացառությամբ հագուստ և կոշիկ վաճառող խանութների։
Հունիսի 8–ից կսկսի աշխատել միջքաղաքային տրանսպորտն, այդ թվում՝ գնացքները։
Հունիսի 15–ից Վրաստանը պլանավորում է վերսկսել ներքին զբոսաշրջությունը։
Հուլիսի 1–ից երկիրն իր սահմանները կբացի և պատրաստ կլինի դիմավորել օտարերկրյա զբոսաշրջիկների։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 442 191 3 Հիվանդներ 8 216 4 759 738 Նոր մահեր +15 +2 0 Մահեր 113 56 12 Առողջացել են 3 287 3 022 573 -
Հայաստանում ճգնաժամը շարունակվում է․ ռեկորդային 15 մահ և 442 նոր դեպք մեկ օրում
Ընդհանուր առմամբ, հավարակի սկզբից ի վեր Հայաստանում մահացել է 113 մարդ.
Վարակվել են 8 216-ը, առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից 3 287 պացիենտ.
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև հունիսի 13-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Մայիսի 18-ից սկսել է գործել հանրային տրանսպորտը։ Բոլոր ուղևորները պետք է օգտվեն տրասպորտից պաշտպանիչ դիմակներով:
-
Ինգուշ ակտիվիստը պնդում է, որ համավարակի մեկնարկից ի վեր հանրապետությունում մահացել է 409 մարդ
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ինգուշեթիայում վարակվել է 1 906 մարդ, մահացել 44–ը։
Սակայն ինգուշ ակտիվիստ Մուսա Աբադիևը վստահ է. իրավացի են այն բոլոր բժիշկներն ու փորձագետները, որոնց պնդմամբ վարակվածների և մահացածների թիվն ավելի մեծ է։
Աբադիևը համեմատել է մահացության միջին տվյալներն ու 2020 թ–ի մահացության թվերը։
«Սովորական ժամանակ մահացել է ամսական միջինում 130 մարդ։ Այժմ՝ ամսական միջինում 235 մարդ։
Կարելի է համարձակորեն ենթադրել, որ այս և անցյալ տարի մահացածների ամսական միջին թվերի միջև տարբերությունը հենց կորոնավիրուսի զոհերի թիվն է, այսինքն՝ 170 մարդ, ինչն ավելին է պաշտոնական թվերից 4 անգամ, և այդ թվերը դեռ ճշտվում են»։
Ի հաստատումն իր խոսքերի՝ Աբադիևը հրապարակել է բոլոր 409 մահացածների անունները՝ նշելով նրանց բնակության վայրը։ Շատերի մահը նշված է որպես «ճանապարհատրանսպորտային պատահար», սակայն ակտիվիստն ասում է, որ կարող է ապացուցել, որ դա այդպես չէ։
Աղբյուր՝ Կավկազսկի ուզել
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը