Թրամփի վարչակազմը պնդում է. պետք է վերադարձնել մահապատիժը
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վերսկսում է դաշնային իշխանությունների կողմից դատապարտված բանտարկյալների մահապատժի կիրառման փորձը: Արդեն նշանակվել են 5 դատավճիռների իրագործման ժամկետները: Դրանք բոլորը կայացվել են դաժան սպանություն և սեռական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Դաշնային իշխանությունների կողմից դատապարտված բանտարկյալների նկատմամբ մահապատիժը չէր կիրառվում վերջին 15 տարում: Այն չէր չեղարկվել, բայց չէր կիրառվում՝ մահապատժի մեթոդների վերաբերյալ երկարատև դատական քննությունների պատճառով:
Դոնալդ Թրամփն իր նախագահության հենց սկզբից փորձում էր հասնել դաշնային իշխանությունների կողմից դատապարտվածների մահապատժի վերսկսմանը և նահանգների կողմից դրա կիրառման գործընթացի մեղմացմանը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում մահապատժի է սպասում 62 մարդ՝ դատապարտված դաշնային իշխանությունների կողմից: Դրանց թվում է ծագումով Չեչնիայից Ջոխար Ցարնաևը, որն ահաբեկչություն էր իրականացրել 2013թ. Բոստոնի մարաթոնի ժամանակ:
Մահապատժի փորձը վերականագնելու որոշումը քննադատության է ենթարկվել ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից: Հիշեցնենք նաև, որ մահապատիժն արգելված է Եվրամիության բոլոր երկրներում:
Մահապարտների խուցը Կալիֆորնիայի Սան-Կվենտին քաղաքի բանտում։ REUTERS/Ստեֆեն Լամ