Թուրքիայում կալավորվել է ընդդիմության երկու պատգամավոր
Կիսվել
Կիսվել
Ընդդիմադիր քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության երկու պատգամավոր է կալանավորվել Թուրքիայում:
Պատգամավոր Մերալ Դանիս Բեսթասը կալանավորվել է Դիարբեքիր հարավ-արևելյան շրջանում հակաահաբեկչական հետաքննության շրջանակում՝ սեփական տանը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Բեսթասը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու համար:
Այդ նույն մեղադրանքով հունվարի 31-ին ձերբակալվել է նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր, խորհրդարանական խմբակցության ղեկավար Այհան Բիլգենը:
2016թ-ի նոյեմբերից Թուրքիայում խորհրդարանի 13 պատգամավոր է կալանավորվել, այդ թվում նրանցից տասը՝ ներառյալ նշված կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով:
Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը թուրքական խորհրդարանի թվով երրորդ խմբակցությունն է: Խորհրդարանի անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից նախորդ տարվա մայիսին: