Թե ինչպես են Վրաստանի հայկական քաղաքում նախագահ ընտրել Սաակաշվիլիին, որը ցուցակում չկար
Վրաստանի նախագահական ընտրություններին 25 թեկնածու էր մասնակցում, որոնցից շատերի անուններն ընտրողներին բացարձակ ծանոթ չէին, կային նաև թեկնածուներ, որոնք ծաղրանկարների առիթ տվեցին նախագահական ընտրություններին մշտապես և համառորեն մասնակցելու համար:
Նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 28-ին: Սակայն առաջին իսկ փուլում նախագահ ընտրել չի հաջողվել: Երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը, հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Գլխավոր մրցակիցների ձայները հավասար են բաժանվել առաջին փուլում. Սալոմե Զուրաբիշվիլին, որն իշխանությունների թեկնածուն էր, 38,4 տոկոս ձայն էր հավաքել, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73 տոկոս:
Այդպիսի «ընդմիշտ» թեկնածու է Միխեիլ Սալուաշվիլին, որին այս ընտրություններին անսպասելի անակնկալ մատուցեցին Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի (Ջավախեթի շրջանը Հարավային Վրաստանում, որը գլխավորապես հայերով է բնակեցված) ընտրողները:
• Նախագահական ընտրությունները Վրաստանում: Ինչո՞ւ են իշխանությունները խոսում քաղաքացիական պատերազմից
• 25 լուսանկար Ջավախեթիից, Վրաստան. գյուղեր, լճեր, թռչուններ
• Ջավախեթիում ինչ-որ բան է փոխվել: Ո՞ւմ համար են քվեարկելու ազգային փոքրամասնությունները
• Միջանցք: JAMnews-ի հատուկ նախագիծը՝ Ջավախեթիից չվող թռչունների և մարդկանց մասին
Այդ շրջանում «Արդարության վերականգնման միություն – Ժողովրդի ձայն. Աստված է մեր ճշմարտությունը» շարժման առաջնորդ Միխեիլ Սալուաշվիլին 87 տոկոս ձայն է հավաքել, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի գրեթե մեկ տոկոսը՝ 0,92%: Այդպիսի բարձր ցուցանիշ Սալուաշվիլին երկրում ոչ մի տեղ չէր հավաքել:
Վրաստանի նախագահի թեկնածու Միխեիլ Սաուաշվիլին: Ստացել է 0.19 % ձայն
Մինչ մայրաքաղաքի լրագրողներն ու Սալուաշվիլին փորձում էին կռահել, թե պատճառը որն է, և ինչն է նինոծմինդացիներին ստիպել իրենց ձայնը տալ մի մարդու, որը նախընտրական արշավի ժամանակ իրենց շրջան չէր այցելել, պատասխանը եկավ տեղական «Նոր» ռադիոկայանից:
Պարզվեց, որ տեղացի որոշ հայեր, որոնք այնքան էլ լավ չեն տիրապետում պետական վրացերեն լեզվին [իսկ բոլոր քվեաթերթիկները հենց վրացերեն էին] «Միխեիլ Սալուաշվիլի» անվան փոխարեն կարդացել էին «Միխեիլ Սաակաշվիլի»: Այսպիսով, նրանք իրենց ձայնը տվել էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ընդհանրապես ընտրարշավին չէր մասնակցում:
Այսպիսի եզրակացության էին եկել տեղական «Նոր» ռադիոկայանի աշխատակիցները՝ զրուցելով տեղացիներից մի քանիսի հետ, որոնք «քվեարկել էին» Սալուաշվիլիի օգտին: Նրանք խոստովանել են, որ առաջին անգամ են լսում այդ անունը, իսկ իրենց քվեն տվել են Սաակաշվիլիին:
Նախընտրական արշավի ժամանակ Սալուաշվիլին ընտրողներին հիշեցնում էր, որ շուտով լինելու է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը», և այդ իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կառավարի «Աստծո կամքի պատվիրակը երկրի վրա»՝ այսինքն ինքը: Այդպիսին էր Միխեիլ Սալուաշվիլիի ընտրական պլատֆորմը:
_______________
Նինոծմինդա քաղաքը գտնվում է Հարավային Վրաստանում՝ Ջավախեթի շրջանում: Այն սահմանակից է Թուրքիային և առավելապես բանկեցված է հայերով:
2014թ-ի մարդահամարի տվյալներով՝ Վարստանում 168 հազար հայ է ա պրում, մեծ մասը՝ հենց Ջավախեթի շրջանում:
Պետական վրացերեն լեզվի չիմացության պատճառով Վրաստանի հայ համայնքն ավանդաբար քաղաքականապես պասիվ է: Մարդիկ այստեղ գրեթե կտրված են Թբիլիսիի տեղեկատվական դաշտից և տեղեկատվություն են ստանում հիմնականում ռուսական հեռուստաալիքներից:
Ընտրությունների ժամանակ տարածաշրջանում ընտրողների մասնակցությունը միշտ ցածր է եղել, իսկ քվեարկելու եկած քաղաքացիները, որպես կանոն, միշտ քվեարկում են իշխող կուսակցության օգտին՝ այդպես արտահայտելով իրենց հավատարմությունը պետությանը:
• Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակի «կողմ» և «դեմ» կարծիքներ
• Վրաստանի հայկական դպրոցները՝ բարեփոխումների զոհ
• Վրաստանի հայկական դպրոցների գլխավոր խնդիրները
Շատերն ընդհանրապես նույնիսկ չեն կարող նշել երկրի գործող վարչապետի անունը:
Այստեղ, ինչպես և մնացած Վրաստանում, մեծ գործազրկություն կա: Շրջանի տղամարդկանց մեծ մասը Ռուսաստան է մեկնում սեզոնային աշխատանքի՝ ընտանիքը մի կերպ կերակրելու համար:
Ջավախեթիում մարդիկ հիմնականում անասնապահությամբ, կարտոֆիլի և այլ բանջարեղենի մշակմամբ են զբաղվում: Տեղական պանիրը, կարտոֆիլն ու մեղրը հայտնի են ողջ Վրաստանում:
Ջավախեթին Վրաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է՝ բացառիկ լճերով և բնությամբ: