Ընդդիմության հանրահավաքը Թբիլիսիում։ Ֆոտոռեպորտաժ
Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել էին Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։
Միացյալ ընդդիմությունը չի ճանաչում իշխանությունների աջակցությունը ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում, և բողոքի այսօրվա ցույցով պահանջում էր արտահերթ խորհրհդարանական ընտրությունների անցկացում։
•Ով է Սալոմե Զուրաբիշվիլի՝ Վրաստանի նոր նախագահ
•Միացյալ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու փողոց է դուրս գալիս
•Միջազգային դիտորդներ․ ընտրությունները մրցակցային էին, բայց ոչ արդար
•Այն ամենն, ինչ պետք է իմանալ Վրաստանում նախագահական ընտրությունների մասին
Միացյալ ընդդիմության՝ նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքվածներին հաղորդեց, որ ընդդիմությունը մտադիր է դատական կարգով բողոքարկել ընտրությունների արդյունքները։
«Մեր իրավաբանները հայց են պատրաստում, որը մեր դատարան կներկայացնենք։ Իմ պահանջն ընտրությունները չկայացած ճանաչելն է։ Ներկայիս դրության հետ մենք չենք համակերպվելու», — հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։
Նա իշխանություններին առաջարկել է ճգնաժամը հաղթահարելու համար աշխատանքային խումբ ստեղծել։ Ընդ որում, ժամկետ է նշել՝ մինչև դեկտեմբերի 16-ը։
«Քաղաքացիական վերահսկողության տակ, քաղաքակիրթ, եվրոպական և սահմանադրական ձևով, իրավական դաշտում միասին դուրս կգանք քաղաքական ճգնաժամից»։
Գրիգոլ Վաշաձեն հավաքված համախոհներին է ներկայացրել ընդդիմության պահանջները․
• արտահերթ խորհրդարանական ընտրություններ;
• ընտրական համակարգի փոփոխություն [ընդդիմությունը պահանջում է ընտրություններն անցկացնել միայն համամասնական համակարգով, իսկ մեծամասնականը լուծարել։ Նույն բանն են պահանջում միջազգային փորձագետները։ Իշխանությունն օրենսդրությունը փոխելու պատրաստակամություն է հայտնում, բայց ոչ 2020թ-ի, այլ 2024թ-ի ընտրությունների ժամանակ _JAMnews];
• շրջանային ընտրական կոմիտեների լուծարում, որոնք, ըստ ընդդիմության, ընտրությունները կեղծելու գործիք են։
Մեկ էկրանից Սկայպով ցուցարարներին է դիմել Հոլանդիայում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։ Նա հեռահար կերպով շատ ակտիվորեն մասնակցում է Վրաստանի քաղաքական գործընթացներին։
Առաջինը հենց Սաակաշվիլին կոչ արեց ընդդիմմությանը չճանաչել ընտրությունների արդյունքն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պահանջել։
Նոյեմբերի 28-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո՝ հենց հայտնի դարձավ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի պարտության մասին, Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում կոչ արեց բնակչությանը չընդունել ընտրությունների հայտարարված արդյունքները, իսկ ոստիկանությանն ու բանակին անհնազանդության կոչ արեց։ Ավելի ուշ Սաակաշվիլին մեղմեց հռետորաբանությունը, հրաժարվեց սուր կոչերից, սակայն շարունակում է պնդել, որ Վրաստանի ժողովուրդը պետք է սկսի պայքարել արտահերթ ընտրությունների համար։
Սաակաշվիլիին ցուցարարները ծափողջույններով դիմավորեցին։
«Հենց կանչեք ինձ, միանգամից ձեր կողքին կանգնած կլինեմ» — հայտարարեց նա իր համախոհներին։
«Այս պայքարում ես ինձ հավասարների հետ եմ։ Ես միայն ձեզնից մեկն եմ։ Ես ոչ մի հավակնություններ չունեմ։ Ուզում եմ՝ իմանաք, որ հենց ձեզ պետք լինեմ, հենց ինձ կանչեք, նույն վայրկյանին ձեր կողքին, մեր առաջնորդների, մեր երիտասարդության կողքին կանգնած կլինեմ, հանուն Վրաստանի», — հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը հիմա ապրում է Հոլանդիայում։ Հայրենիքում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Ընդդիմությունը պլանավորում է պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ նրա պահանջները չեն բավարարվել։