Գլխավոր պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են" />

«Միացյալ ընդդիմությունը» չի ճանաչում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և փողոց է դուրս գալիս

Գլխավոր պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են

Միացյալ ընդդիմությունը չի ճանաչում Սալոմե Զուրաբիշվիլիին որպես Վրաստանի ընտրված նախագահի և արտահերթ խորհդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով է հանդես գալիս։

«Վրաստանում չկա նախագահ, նախագահ ունի միայն Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող կուսակցության ղեկավարը»։

Այս մասին այսօր Թբիլիսիում հավաքված իր կողմնակիցներին հայտարարել է նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Նա դիմել է իր կողմնակիցներին և հայտարարել, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքը։

Նա ասել է, որ Վրաստանը նախագահ չունի, նախագահ ունի միայն Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում է պահանջում, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում։

Հավաքվածներին Սկայպի միջոցով դիմել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ Նիդերլանդներում է։

«Մի՜շա, Մի՜շա», – վանկարկում էին հավաքվածները

•Վեց փաստ Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որը ցանկացել եք հարցնել վրացիներից

•Ինն ուկրաինացիներ JAMnews-ի տեսախցիկի առջև պատմել են, թե ինչ են մտածում Սաակաշվիլիի մասին

•Իվանիշվիլի․ի՞նչ ասաց Վրաստանը կառավարող մարդն ընտրություններից հինգ օր առաջ

«Մենք երբեք չենք ճանաչի կեղծված ընտրությունների արդյունքները․․․ Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ ենք պահանջում համամասնական ցուցակներով, որպեսզի ազատվենք այս ֆեոդալական իշխանությունից», — դիմել է Սաակաշվիլին իր կողմնակիցներին։

Սաակաշվիլին նրանց կոչ է արել հավաքվել կիրակի՝ դեկտեմբերի 2-ին և ցույց անել։

«Խաղաղ և կազմակերպված ձևով մենք պետք է այս իշխանության վերջը տանք», – ասել է նա։

«Պայքա՜ր, պայքա՜ր», – վանկարկում էին հավաքվածները։

Սաակաշվիլին կոչ է արել նաև չմեղադրել ժողովրդին, որը «վաճառվել է կարտոֆիլի դիմաց»։ Ըստ նրա՝ ժողովուրդն աղքատ է, և ոչ մի մեղք չունի։

«Մեղավոր է միայն մեկ մարդ՝ Վրաստանի թշնամի Իվանիշվիլին», – ասել է նա։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում