Human Development Report -ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը 162 երկրների շարքում 73-րդ տեղն է զբաղեցնում հասարակությունում կանանց իրավահավասար գործունեության ցուցանիշով։ Սա պարզապես վիճակագրություն չէ, և յուրաքանչյուր թվի հետևում իրական մարդկանց կյանքեր են։ Ադրբեջանցի երգչուհի Melay-ի ճակատագիրը բացառություն չէ։
Melay-ի խոսքով՝ ինքը ծնողների պնդմամբ ձեռք է բերել մասնագիտություն, որը բոլորովին չի սիրում։ Սակայն այդ ամենը չի սպանել նրա մեջ սերը դեպի երաժշտությունը, և նա երգչուհի է դարձել՝ ի հեճուկս ամեն ինչի։
Իր ճակատագրի համար պայքարող աղջիկը կարողացել է ծնողներին և հարազատներին ապացուցել, որ մարդը պարտավոր չէ ապրել ուրիշների համար։