Սալյանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Թաիր Քերիմովը ոչ միայն հայտնի է դարձել, այլ նաև անսպասելի փառավորվել է որպես ադրբեջանական Կեսար:
Լուսանկարը վերցված է գործադիր իշխանության պաշտոնական կայքից: Վարդերի ներքո քայլող ԳԻ ղեկավարը սոցցանցերում ծաղրանքի ու վրդովմունքի ալիք է բարձրացրել:
«Սա “Սոդոմի 120 օր ֆիլմի ադրբեջանական տարբերակ է» «Լավ է, որ նախագահ չէ, թե չէ հայնի չէ՝ ինչեր կաներ» «Աստված իմ, ուզում եմ մեռնեմ, որ սա չտեսնեմ» «Ուզում էի կիսվել, բայց այլ երկրներից ընկերներիցս ամաչեցի» Ինչ-որ մեկն էլ լուրջ է վերաբերվում լուսանկարին. «Ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Կարծես՝ չգիտեք, որ իշխանություն ունեցողները մեր երկրում իրենց հենց այսպես են պահում»: Ինքը Քերիմովը lent.az կայքին ասել է, որ լուսանկարն արվել է 2014թ. մայիսին, այդ «կոմպոզիցիան» պատրաստել է կրթության բաժինը, և, ընդհանուր առմամբ, այստեղ ուռճացնելու ոչինչ չկա: