Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են տեղեկատվության փոխանակման մասին " />

ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին

Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են տեղեկատվության փոխանակման մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվել են համագործակցել մի քանի ուղղություններով: Բանակցությունների ընթացքում նրանք արծարծել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի և տարածքային ամբողջականության հարցերը:

Թիլերսոնը հերթական անգամ հաստատել է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում են Վրաստանի առաջխաղացմանը եվրատլանտյան ինտեգրացիայի գործընթացում:

Կողմերը համաձայնագիր են ստորագրել Վրաստանի և ԱՄՆ միջև տեղեկավտության փոխանակման մասին: Համաձայնագիրը ենթադրում է ահաբեկչության դեմ պայքար, ռազմական և անվտանգության ուղղությամբ տեղեկատվության փոխանակում:

Փաստաթղթի ստորագրումից հետո կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներ:

«Դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վրաստանն ԱՄՆ կարևոր և վստահելի գործընկերն է: Մեր թիկունքում կարևորագույն համագործակցության 25 տարիներ են», – ընդգծել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եռօրյա այցն ԱՄՆ ավարտվել է: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնագահ Մայք Փենսի և Վաշինգտոնի այլ բարձրաստիճան նորկայացուցիչների հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում