Պայքարն արդեն առաջվանը չէ: Դա լա՞վ է, թե՞ վատ" />

Սպորտային սկանդալներ և ինտրիգներ

Պայքարն արդեն առաջվանը չէ: Դա լա՞վ է, թե՞ վատ

Համաշխարհային պայքարում վերջին տարիներին ամեն ինչ փոխվել է. և կանենները, և ուժերի բաշխումը, և ստորջրյա հոսանքներն, այդ թվում՝ քաղաքական գործընթացների հետ կապված:

Այսօր համաշխարհային սպորտն անհնար է պատկերացնել առանց սկանդալների և կուլիսային խաղերի: Դոպինգի, որակազրկումների, հատուկ հանձնաժողովների, արտահերթ նիստերի և մերկացումների մասին վերջին նորությունները քչերին են զարմացնում:

Վերջին աղմկոտ սկանդալը տեղի է ունեցել հենց ըմբշամարտում: Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց չեղյալ հայտարարել 2008թ-ի Օլիմպիական խաղերի 16 մարզիկների արդյունքները: Իբր նրանց դոպինգ-թեստերն են վերանայվել (ավելի քան 8 տարի անց, դա նոր «ռեկորդ է») և խախտումներ են հայտնաբերվել: Ի վերջո, արդյունքները չեղյալ հայտարարեցին, իսկ մարզիկներին որակազրկեցին:

Այդ մսաղացի տակ ընկավ նաև հայտնի ադրբեջանցի ըմբշամարտիկ Վիտալի Ռագիմովը, որն Օլիմպիադային արծաթե մեդալ էր շահել:

«Դա պարզապես ծիծաղելի է: Ես դոպինգ-թեստն անցել եմ Օլիմպիադայից առաջ, հետո ինձ երկու անգամ ստուգել են Պեկինում: Ամեն ինչ մաքուր էր, ոչ մի դոպինգ չգտան: Մեզ ստուգեցին նաև մրցաշարից հետո: Ստացվում է, որ այն ժամանակ քառակի ստուգումները դոպինգ չհայտնաբերեցին, իսկ 8 տարի անց պարզվեց, որ ես արգելված պրեպարա՞տ եմ օգտագործել», – ՄՕԿ որոշումը մեկնաբանեց Ռագիմովը:

Եվ իրոք, արդյո՞ք անհրաժեշտ էր անցյալը փորփրել և 8-ամյա հնության արխիվները բացել, եթե այսօր արդյունքները ոչ ոքի համար կարևոր չեն, իսկ որակազրկվածների մեծ մասն ավարտել է կարիերան:

Դեռևս 2013թ-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որն այն ժամանակ FILA էր կոչվում, թաղվել էր խնդիրների և կոնֆլիկտների մեջ: Բանը հասավ նրան, որ կազմակերպության կոնգրեսն արտահերթ նիստում անվստահության վոտում հայտնեց կառույցի փորձառու նախագահ Ռաֆայել Մարտինետիին: Շվեյցարացին այն ժամանակ FILA-ն ղեկավարում էր արդեն 11 տարի և լուրջ հեղինակություն էր վայելում ոչ միայն մարզական շրջանակներում, այլ նաև պետությունների ղեկավարների մակարդակում:

Սակայն նրա կառավարումն ավարտվեց, երբ ՄՕԿ-ը փաստացի վերջնագիր ներկայացրեց. կամ Մարտինետին կհեռանա, կամ կազմակերպությունն ըմբշամարտը կհեռացնի Օլիմպիական խաղերի ծրագրից: Որպես փաստարկ նշվում էին այդ մարզաձևում հաճախ փոփոխվող կանոնները և ողջ աշխարհում հեռարձակման ցածր վարկանիշերը:

Արտահերթ ժողովին ազգային ֆեդերացիաների ղեկավարները հրաժարվեցին շվեյցարացուց և միաձայն ընտրեցին սերբ Նենադ Լալովիչին: Առաջին երկու ամիսը նա աշխատեց որպես «ժամանակավոր պաշտոնակատար», իսկ հետո դարձավ կազմակերպության լիիրավ նախագահ: Ի դեպ, նրա առաջին իսկ որոշումը եղավ FILA անվանումը UWW-ի (United World Wrestling) փոխելը:

UWW-ում փոփոխությունները հասունանում էին և անխուսափելի էին, Մարտինետիի կողմնակիցներն աստիճանաբար նահանջում էին և ընդհատակ էին անցնում: Մի խոսքով, համաշխարհային ըմբշամարտը հեղափոխական գաղափարների, հանդուգն որոշումների և թարմ շնչի էր սպասում: Այդ ամենը Լալովիչը կյանքի կոչեց և ոչ միայն ՄՕԿ հավանությանն արժանացավ, այլ նաև ըմբշամարտի աշխարհի առաջատար ուժերի:

Լալովիչը սկսեց մրցավարական բարեփոխումներից, ավելի ճիշտ՝ ավելի հստակ կանոններ մշակելուց, արբիտրների լիցենզավորումից և նրանց որակավորման բարձրացումից: Ոչ անաչառ կամ կողմնակալ մրցավարության հետ կապված սկանդալների քանակը մի քանի անգամ կրճատվեց:

UWW-ի նոր ղեկավարի ևս մեկ նորարարությունը մրցաշարերի տանտեր երկրների աշխարհագրության ընդլայնումը եղավ: Ի տարբերություն նախորդ ղեկավարության, որը հեղինակավոր մրցաշարերն «ուղարկում էր» միայն սուգված երկրներ, այժմ կարևոր մրցաշարերն անցկացվում են Ֆինլանդիայում և Իրանում, Հնդկաստանում և Թաիլանդում, ինչպես նաև Եգիպտոսում, Մոնղոլիայում, Ալժիրում և Նոր Զելանդիայում: Այդ բազմակողմանիությունը թույլ տվեց ողջ աշխարհի ըմբշամարտի սիրահարներին տեսնել աշխարհի ուժեղագույն մարզիկներին, ինչպես նաև համոզվել, թե ով ինչպես է անցկացնում կարևոր մրցաշարերը:

Դա նաև բարձրացրեց հետաքրքրությունն այդ երկրներում, որոնց տեղական իշխանությունները, կոմերցիոն և մարզական կազմակերպությունները սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել նյութական-տեխնիկական բազայի զարգացմանը, գումարներ ներդնել մարզիկների մեջ և ըմբշամարտի զարգացման պայմաններ ստեղծել:

Խոշոր մրցաշարերի եզրափակիչները սկսեցին անցկացվել համառ պայքարի, դիտարժան մարտերի պայմաններում, և դրանց շուրջ իրարանցումը հանգեցրեց մասնակիցների թվի աճին, զանգվածայնություն հաղորդեց: Այդ ամենը նոր ֆինանսական հոսանքներ բերեց: Ի տարբերություն Մարտինետիի ղեկավարության տակ անցած վերջին տարիներին, UWW-ն այժմ նյութական խնդիրներ չունի և ի վիճակի է հարկ եղած ծավալով մրցաշարեր անցկացնել և մրցանակակիրներին լրջորեն պարգևատրել:

Ի դեպ, Լալովիչի կարևոր փոփոխություններից մեկը մարզական քաղաքացիության փոփոխության նոր կանոնակարգը դարձավ, որի համաձայն ազգային քաղաքացիության փոփոխություն և երկամյա կարանտին անհրաժեշտ չէ ազգային ֆեդերացիաների համաձայնության պայմաններում: Բացի այդ, այն լուրջ վճարումներ էր նախատեսում պատվիրակին ուղարկող կողմի համար և մարզիկին հնարավորություն էր տալիս աշխատելու և ապրելու նոր երկրում:

Այդ որոշումը վերջնականապես ջնջեց երկրների և տարբեր մարզական դպրոցների միջև սահմանները: Օրինակ, այսօր Մեծ Բրիտանիայի կանանց հավաքականի կազմում ուկրաինուհի է հանգիստ ելույթ ունենում, իսկ Իտալիայի տղամարդկանց հավաքականի պատիվը կուբացի է պաշտպանում, որն, ի դեպ, նախորդ տարի իր մեծ ավանդի համար «նոր հայրենիքից» պետական պարգև ստացավ:

Հպատակագրումը (նատուրալիզացիա) զանգվածային բնույթ սկսեց կրել նաև Ադրբեջանում, որը վաղուց իրեն դրսևորել էր որպես հյուրընկալ տանտեր լեգիոներների համար: Եվ միանգամից դժգոհ ձայներ լսվեցին. շատերը կարծում են, որ այդ գործընթացը կարող է ամբողջությամբ ոչնչացնել ըմբշամարտի տեղական դպրոցը, ինչը հատկապես վիրավորական կլիներ՝ հաշվի առնելով այս մարզաձևի տարածվածությունն Ադրբեջանում: Չէ՞ որ Կովկասում ըմբշամարտը փաստացի ավանդական «ժողովրդական զվարճանք» է: Մյուս կողմից, ըմբշամարտը որպես մարզաձև ընդհանուր առմամբ շահեց այն բանից, որ յուրքանաչյուր երկիր հնարավորություն ստացավ «գնելու» ցանկացած մարզիկի և մեդալներ վաստակելու:

Այժմ մնում է միայն վիճել, թե որքան արդյունավետ էին UWW նոր ղեկավարության բարեփոխումները և ուր կհասցնեն դրանք համաշխարհային ըմբշամարտը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ըմբշամարտի համաշխարհային կազմակերպության այս

«բարությունը» շահերի նոր բախումների չի բերի և կրկին չի ապակայունացնի Կովկասում այդքան սիրված մարզաձևը:

Հրապարակվել է 02.01.2017

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում