Պատերազմ, ճգնաժամ, կալանքներ և ծովատառեխի պակաս" />

Ադրբեջան. 2016-ի ամենակարևոր իրադարձությունները

Պատերազմ, ճգնաժամ, կալանքներ և ծովատառեխի պակաս

2016 թվականի գլխավոր իրադարձությունների և տենդենցների թվարկումն ու վերլուծությունը:

Արտաքին քաղաքականություն: Առանցքային բառը՝ պատերազմ

Ղարաբաղյան հակամարտությունը, որը 1994թ-ի զինադադարի կնքումից հետո գրեթե սառեցված էր համարվում, կրկին օրակարգում հայտնվեց, երբ ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում սրացում տեղի ունեցավ:

Սրացումը շարունակվում էր ապրիլի 2-ից 5-ը: Թե ով է առաջինը սկսել կրակել, չի կարող ասել ոչ մի միջազգային կազմակերպություն: Ադրբեջանն ու Հայաստանը մեղադրում են միմյանց: Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է Ադրբեջանի 37 քաղաքացի, և սահմանամերձ գյուղերի 1000 բնակիչ զրկվել են ծածկից, երբ նրանց տներն ավերվել են արկերից:

Այդ ամենը տարածաշրջանի առանցքային խաղացողների, օրինակ, Ռուսաստանի ուշադրությունը գրավեց Ադրբեջանի վրա, և մինչև հոգու խորքը հուզեց երկրի յուրաքանչյուր բնակչի: «Փոքր հաղթական պատերազմի» արդյունքում Ադրբեջանը 2000 հեկտարից ավել հող վերադարձրեց: Ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևն այն «փառավոր հաղթանակ» անվանեց:

Ադրբեջանական հասարակությունն այնպես էր միավորել միասնական հայրենասիրական մղումը, որ ապրիլին շատերը դժգոհ էին, որ պատերազմն ավարտվեց այդքան արագ և ողջ Ղարաբաղը չվերադարձվեց Ադրբեջանին:
Այս հղումով կարող եք կարդալ սահմանամերձ գյուղերում մեր թղթակցի «Ապրիլյան օրագիրը»:

Իսկ սա կարճ մուլտիմեդիահոլովակ է այն մասին, թե ինչ են մտածում երկու երկրներում «ապրիլյան դեպքերի» և դրանց հետևանքների մասին:

Ներքին քաղաքականություն: Առանցքային բառը՝ կալանքներ

Լավ նորություններ էլ կային. մարտին նախագահի հրամանով մի օրում 148 մարդու ներում շնորհվեց, որոնցից 14-ին միջազգային կազմակերպությունները քաղբանտարկյալ էին անվանում: Դրան հետևեց մի քանի սպասված ազատ արձակում. բանտից ազատեցին լրագրող Ռաուֆ Միրքադիրովին, փաստաբան Ինթիգամ Ալիևին և այլոց:

«Ձնհալի» կուլմինացիոն պահը Խադիջա Իսմայլովայի՝ Ալիևների ընտանիքի սեփականության վերաբերյալ հետաքննություններով հայտնի լրագրողի ազատ արձակումն էր (այս հղումով կարող եք գտնել ազատ արձակվելուց հետո նրա հարցազրույցը):

Կառավարության բոլոր մնացած գործողությունները շարունակում էին ցանկացած տեսակի այլակարծությունն արմատախիլ անելու քաղաքականությունը:

Սահմանադրությունում փոփոխություն մտցնելու վերաբերյալ հանրաքվեից առաջ կալանավորումների ալիք սկսվեց, որի մասին մանրամասն կպատմենք: Կալանավորվածների մեծ մասն ընդդիմադիրներ էին: Օրինակ, «Ազադլիգ» ընդդիմադիր օրաթերթի տնօրեն Ֆայիգ Ամիրովը: Նա կալանավորվել է օգոստոսի 20-ին կրոնական թշնամանք սերմանելու մեղադրանքով: ReAl շարժման կառավարման անդամ Նաթիգ Ջաֆարլին կալանավորվել է ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ, օգոստոսի 12-28-ը ձերբակալվել կամ տուգանվել է նվազագույնը 10 մարդ:

Մի քանի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ, Human Rights Watch-ն ու Freedom House-ը, հայտարարություններ արեցին, որոնցում այդ կալանքները կապեցին սպասվող հանրաքվեի հետ և բացատրեցին դրանք «քննադատների ձայները լռեցնելու փորձով»:

Դեռևս բանտում է ReAl հասարակական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, որին շատերը «գլխավոր քաղբանտարկյալ» և նախագահի այլընտրանքային թեկնածու են համարում:

ReAl շարժումը ստեղծվել է 2009թ-ին, իսկ քաղաքական գործունեությամբ է զբաղվում 2011-ից: Այն իր թեկնածուներին է առաջադրել ինչպես նախագահական (Իլգար Մամեդով), այնպես էլ խորհրդարանական ընտրություններին, և մայրաքաղաքում մեծ հայտնիություն է ձեռք բերել:

Եվ ամենաաղմկոտ կալանքը, որը ցնցեց նույնիսկ ամեն ինչին սովոր ադրբեջանական հանրությանը, «Նիդա» երիտասարդական շարժման երկու ակտիվիստների՝ Բայրամ Մամեդովի և Գիաս Իբրահիմովի կալանքն էր: Նրանց կալանավորեցին մայիսի 10-ին, պաշտոնական վարկածի համաձայն, հերոինի պահպանման համար (յուրաքանչյուրը 1 կգ), իսկ ոչ պաշտոնական վարկածի համաձայն, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին նրա ծննդյան օրը «F… the sistem!» և «Շնորհավոր ստրուկների տոնը» գրառումներ անելու համար:

«Արձանի գերիներին», ինչպես այժմ նրանց Ադրբեջանում անվանում են (և ոչ միայն այն պատճառով, որ կալանքը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է գրավել), 10 տարի ազատազրկման դատապարտեցին:

Հանրաքվե: Առանցքային բառն՝ իշխանություն

Սահմանադրությունում մտցված փոփոխությունները, որոնց, եթե հավատանք պաշտոնյաներին, կողմ է քվեարկել Ադրբեջանի քաղաքացիների գրեթե 90%-ը, դեռևս ոչինչ չեն փոխել երկրի առօրյայում: Փոխարենն այդ փոփոխությունները.

• հանում են նախագահի թեկնածուի տարիքային ցենզը,
• ավելացնում են նախագահական կառավարման ժամկետը,
• նախագահին թույլ են տալիս փոխնախագահ նշանակել,
• ցրել խորհրդարանը,
• արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել
• և անտեսել մասնավոր սեփականության իրավունքն՝ ի շահ հասարակության:

(մանրամասներն այստեղ՝)

Հանրաքվեն անցկացվեց սեպտեմբերի 26-ին: Պաշտոնական անձինք հայտարարում են, որ ընտրությունների թափանցիկությունն ու կազմակերպումն ամենաբարձր մակարդակի վրա էր:

Եթե հանրաքվեի հետ կապված այս պատմությունում անգամ ինչ-որ անսովոր բան կար, ապա դրա անցկացման դեմ ընդդիմության անցկացրած երկու հանրահավաքներն էին, որոնցից առաջինին մոտ 10 հազար մարդ էր հավաքվել, ինչն անսովոր է քաղաքականապես իներտ ադրբեջանական հասարակության համար:

Տնտեսություն: Առանցքային բառը՝ փրկե՜ք

Տարին սկսվեց շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիաներից: Հունվարի 12-ին և 13-ին մի ամբողջ 9 շրջանում տարերային ակցիաներ սկսվեցին: Մարդիկ փողոց էին դուրս եկել բոլորովին ոչ քաղաքական կարգախոսներով. «Մենք հացի փող չունենք»:

Գործադիր իշխանության ղեկավարները համոզում էին քաղաքացիներին տեղում, իսկ Բաքվում այդ ընթացքում 50 ընդդիմադիր ձերբակալեցին, որոնք, իշխանությունների կարծիքով, պատասխանատու էին բողոքի ակցիաների համար (մանրամասները՝ հետևյալ հղումով):

Հետո մանաթը սկսեց արժեզրկվել, բանկեր փակվեցին, գներն աճեցին: Ամեն անկյունում տեղակայված տարադրամի փոխանակման կետերը պատմություն դարձան: Բանկերը մեկ սահմանափակում էին դոլարի վաճառքը, մեկ ընդհնրապես դադարեցնում էին վաճառքը (բանկային համակարգի անախորժությունների մասին մանրամասներն այստեղ՝): Այսօրվա դրությամբ դոլարի հանդեպ մանաթի փոխարժեքը կազմում է 1,7, սակայն վաճառում են 1,8-ով: 2014թ-ին արժեզրկման սկզբում այդ փոխարժեքը կազմում էր 0,78:

Որքան շատ էր արժեզրկվում արժույթն, այնքան հաճախ էին իշխանությունները հայտարարում տնտեսության ճյուղերը զարգացնելու պատրաստակամության մասին: Պետական հեռուստաալիքներով սկզբում սկսեցին պարզապես խոսել գյուղատնտեսության, այնուհետև՝ բամբակի մասին: Նունիսկ վերականգնեցին ձեռնարկոթյուններով բամբակ հավաքելու խորհրդային ավանդույթը:

Հետո սկսվեցին զբոսաշրջության զարգացման մասին խոսակցությունները, հատկապես, որ ամռանը երկիրն ընդունել էր «Ֆորմուլա-1»-ը: Դրա համար սկզբում պարզեցվեց վիզայի ստացման ընթացակարգը, հետո մի քանի երկրների հետ հանվեց վիզային ռեժիմը (թե որ երկրների հետ և ինչ ստացվեց դրանից, կարող եք կարդալ ադրբեջանական զբոսաշրջության մասին մեր վերլուծական հոդվածում):

Տարվա վերջում կառավարությունը հին և փորձված մեթոդ կիրառեց՝ «գանձարանը դատարկ է, բարձրացնենք հարկերը»: Հիմա Ադրբեջանի բնակիչներն ավելի շատ կվճարեն լույսի և գազի դիմաց, աճել են որոշակի ապրանքների մաքսատուրքերը, ընդ որում, երկրից արտահանվող ապրանքի համար հարկ է մտցվել, որն առաջ չկար: Եվ դա նոր հարկերի և արդեն գործող հարկերի նոր դրույքների երկար ցուցակի միայն մի փոքր մասն է (հակաճգնաժամային միջոցների մասին մանրամասն՝ հետևյալ հղումով):

Մշակույթ և սպորտ: Առանցքային բառը՝ ծախսեր

Մշակութային գլխավոր նորությունը «Ալին և Նինոն» ֆիլմի պրեմիերան էր: Գործադիր պրոդյուսերը Լեյլա Ալիևն է՝ Ադրբեջանի նախագահի աղջիկը: Ֆիլմը նկարահանվել է հայտնի ադրբեջանցի գրող-իմիգրանտ Կուրբան Սայիդի գրքի հիման վրա, մելոդրամատիկ սյուժե ունի՝ կարևոր պատմական իրադարձությունների ֆոնին: Ֆիլմի բյուջեն 20 մլն դոլար է:

Կինոքննադատների մեծ մասը հիացած չէր ֆիլմով: Ֆիլմի մասին մանրամասներն այստեղ՝.

Գլխավոր մարզական նորությունը «Ֆորմուլա-1»-ն էր: Երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռագիմովի խոսքով, «Ֆորմուլա-1»-ը երկրի վրա 60 մլն դոլարից ոչ պակաս է նստել: Ադրբեջանում մրցաշարը շատ երկրպագուներ չունի, այնպես որ մայրաքաղաքի կենտրոնում անցկացված «Ֆորմուլան» բաքվեցիների մոտ հիշվել է փակված ճանապարհների և բուլվարում «ուղեկցող» համերգների տեսքով:

Զոհեր

Դեկտեմբերի 14-15-ը 10 նավթագործ զոհվեց ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող էստակադայում: Հարթակը, որի վրա գտնվում էին մարդիկ, փլուզվել էր, և մարդիկ խողդվել էին ծովում: Պաշտոնյաները դրա համար մեղադրում են մրրիկը, իրավապաշտպանները՝ անվտանգության տեխնիկայի հանդեպ ընկերության անփույթ վերաբերմունքը (բոլոր մանրամասները՝ մեր հոդվածում):

***

2016 թվականն անցավ խորացող տնտեսական ճգնաժամի և աճող հայրենասիրական ոգու նշանի տակ:

Եվ չնայած Ամանորի նախօրեին վաճառասեղաններից հանկարծակի անհետացավ ծովատառեխը, իսկ հագուստի խանութները նորմալ ամանորյա զեղչերի փոխարեն 30% զեղչ էին հայտարարել, ամանորյա հրավառությունից հաճույք ստանալու ցանկություն ունեցողները չպակասեցին, և տոնական քաղաքային փողոցներում ասեղ գցելու տեղ չկար:

Հրապարակվել է 09.12.2017


Կարդալ ավելին JAMnews-ում