Կորոնավիրուսից իններորդ մահն Ադրբեջանում և վարակման 104 նոր դեպք
Ադրբեջանում իններորդ մահն է գրանցվել COVID-19 կորոնավիրուսից և վարակման 104 նոր դեպք է գրանցվել։
Այսպիսով՝ այս պահին վարակվածների ընդհանուր թիվն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 926 մարդ։ Նրանցից 101–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Իններորդ մահացածը 71 տարեկան էր։ Ինչպես նախորդ մահացածներն Ադրբեջանում, նա շաքարախտ և քաղցկեղ ուներ։
Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել (բայց ոչ արտակարգ դրություն)։
Փակ է կազմակերպությունների, ձեռնարկությունների և առևտրային կազմակերպությունների մեծ մասը։ Փակ է նաև մետրոն, այգիներն ու պուրակները, զվարճանքի կենտրոնները։
Ապրիլի 5–ից քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակում է գործում․ տնից դուրս գալու համար պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ իշխանություններին sms-հաղորդագրություն ուղարկել՝ նշելով տնից դուրս գալու պատճառը։