Կորոնավիրուսը Ռուսաստանում. 59 հիվանդ, սակայն թոքաբորբի դեպքերի կասկածելի աճ
Ռուսաստանում մարտի 14-ին արձանագրվել է կորոնավիրուսի14 նոր դեպք: Այժմ երկրում COVID-19-ով 59 վարակված կա, հաղորդում է «Նովայա գազետան»՝ հղում անելով նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման և պայքարի արագ արձագանքնման շտաբի տվյալներին:
Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ Ռուսաստանը փակել է Նորվեգիայի և Լեհաստանի հետ սահմանները:
9 նոր դեպք է հայտնաբերվել Մոսկվայում, վարակվախներ են հայտնաբերվել նաև Մերձմոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադի շրջանում:
Բոլոր 14 անձինք վերջին շրջանում այցելել են երկրներ, որտեղ տարածված է կորոնավիրուսը. նրանք մեկնել են Իտալիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, Իսպանիա, Լեհաստան և Շվեյցարիա:
Միևնույն ժամանակ, պետական վիճակագրական ծառայության տվյալներով, թոքաբորբով հիվանդների թիվը Մոսկվայում հունվարին 2019 թվականի հունվարի համեմատ աճել է 37 տոկոսով, հաղորդում է «Դոժդ» («Дождь») հեռուստաընկերությունը: Թոքաբորբը կորոնավիրուսի ամենատարածված բարդությունն է:
Մայրաքաղաքում հիվանդներից երեքը անչափահաս են, մարտի 10-ից նրանց դասարանները կարանտինի մեջ են գտնվում:
Մոսկվայում և դրա շուրջ գտնվող մասնավոր դպրոցները հայտարարել են պարապմունքները դադարեցնելու մասին, պետական դպրոցները առաջարկել են ազատ հաճախում՝ ծնողների հայեցողությամբ:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված խորհուրդ ստեղծելու մասին, հաղորդել, որ Ռուսաստանում անհրաժեշտ է մտցնել երկշաբաթյա կարանտին ռիսկային խմբի մեջ մտնող մարդկանց համար և խնդրել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահման մեկնելուց։
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուս. այլևս ոչ մի գրկախառնություն՝ ողջույններ արմունկներով ու կոշիկներով: ՏԵՍԱՆՅՈՒԹ
• Ամեն ինչ կորոնավիրուսի մասին