Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Բաքվի պլանները մոտ ապագայում. Մեկնաբանություն Երևանից
photo icon

«Բաքվի և Մոսկվայի պլանը Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելն է». կարծիք

Կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում Մյունխենում, որո՞նք են Ադրբեջանի նպատակները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը:

Փաշինյանը՝ Բաքվի նպատակների մասին

«Հայաստանը սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»․ Փաշինյան

Վարչապետը կառավարության նիստում արձագանքել է Ալիևին, խոսել սահմանային սրացման, սահմանազատման գործընթացի ձգձգման մասին, արձագանքել երկրի իրավական դաշտի վերաբերյալ Ադրբեջանից հնչած հայտարարություններին։

Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին. անհարմար հարցեր

Անհարմար հարցեր և անուղղակի պատասխաններ. Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին

Բրիտանացի լրագրող Ռոլանդ Օլիֆանթը Հայաստանի վարչապետին հարցրել է՝ վախենո՞ւմ է Ադրբեջանի հետ նոր պատերազմից, Պուտինին կձերբակալե՞ն, եթե նա գա Երևան և արդյո՞ք Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։

Արևմուտքի դիրքորոշումը ՀՀ-Ադրբեջան կարգավորման շուրջ։ Քիշնև, 1.06.2023

«Արևմտյան ճակատից» նորություն չկա. ինչո՞ւ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն կարողանում հաշտեցնել Երևանին ու Բաքվին

Հայաստանի իշխանությունները ԼՂ-ն ճանաչեցին Ադրբեջանի մաս, սակայն դա չհանգեցրեց հակամարտության կարգավորման։ Հայաստանում ենթադրում են, որ Բաքուն շուտով ռազմական գործողություններ կսկսի իր հաջողությունն ամրապնդելու համար։

ՀՀ և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն

«Փաշինյանը խաղաղություն է ուզում, Ալիևը՝ պատերազմ». կարծիք Երևանից

Ի՞նչ սպասել, ինչպիսի՞ն է ռազմական գործողությունների հավանականությունը՝ Բաքվի կոշտ հայտարարությունների և բանակցություններից հրաժարվելու պայմաններում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մեկնաբանությունը։

Տիգրան Բալայանի հարցազրույցը ՀՀ խնդիրների մասին

«Եթե Ալիևին կառուցողական դաշտ չբերեն, կվերածվի Սադամ Հուսեյնի»․ կարծիք

Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը՝ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի, Հայաստանի եվրոպական ձգտումների, Երևան-Մոսկվա հարաբերությունների մասին

Հակամարտությունը կարգավորվե՞լ է

Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը միայն տեսականորեն է հնարավոր

Հայաստանի և Ադրբեջանի առճակատման հիմքում Արցախն էր։ Բայց հնարավո՞ր է արդյոք խաղաղություն տարածքների վերադարձից հետո, կարելի՞ է հակամարտությունը կարգավորված համարել։

Ֆրանսիայի Սենատը՝ Բաքվին պատժելու մասին

«Արևմուտքը մեծացնում է ճնշումը Բաքվի վրա»․ կարծիք Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին

Սենատն ընդունել է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև։ Դրա մեջ շեշտվում է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը։ Բանաձևի մանրամասներն ու քաղաքագետի մեկնաբանությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին