Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Բաքուն կվերադառնա՞ արևմտյան հարթակ

«Բաքվի և Մոսկվայի շահը խաղաղության գործընթացի վիժեցումն է»․ հայ քաղաքագետ

Ինչո՞ւ է Բաքուն չեղարկում իր մասնակցությունն արևմտյան հարթակներում, որքանո՞վ է հավանական պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ․ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը

Հայաստան-ԵՄ գործակցության ընդլայնում

«Անվտանգային ոլորտում ԵՄ հետ գործակցության ակնկալիք ունենք»․ ՀՀ ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կազմակերպված «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի ընթացքում խոսել է այն «գործիքների» մասին, որոնք կարող են ապահովել երկրի անվտանգությունը

Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման մասին

«Ամերիկյան մասնավոր ընկերության վստահել ՀՀ անվտանգությունը»․ հայ քաղաքագետ

Արեգ Քոչինյանն առաջարկում է ՀՀ անվտանգային խնդիրների լուծման համար ներգրավել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության՝ մինչ պաշտպանական ոլորտի բարեփոխումների ավարտը։

Հունգարիան ՀՀ-ում հյուպատոսություն կբացի

Հարաբերությունների վերականգնում 10 տարի անց․ Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Երևան

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012 թ․-ին։ Պատճառը Բուդապեշտի որոշումն էր՝ արտահանձնել Բաքվին ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։

Փաշինյանի հարցազրույցը Wall Street Journal-ին

«Ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետը Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման սկզբունքների և «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելու մասին։

Բրյուսելի բանակցություններից ակնկալիքներ

Բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիևը կգնա՞ Բրյուսել և ի՞նչ սպասել

Փաշինյանը Ալիևի հետ «շրջադարձային փաստաթուղթ» ստորագրելու պատրաստակամության մասին խոսել էր դեռ հոկտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ Հայաստանում այժմ քննարկվում է Բրյուսելում այն ​​ստորագրելու հնարավորությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին