Մեր մասին
JAMnews-ը բացառիկ մեդիահարթակ է, որը միավորում է պրոֆեսիոնալ լրագրողների Կովկասի տարբեր շրջաններից, ինչպես նաև հեղինակների և փորձագետների, որոնց նպատակը ընթերցողներին բազմազան և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելն է:
Մենք առաջարկում ենք թարմ նորություններ տարածաշրջանի իրադարձությունների մասին, փոխանցում ենք բացառապես վերստուգված տվյալներ, առաջարկում կարևոր իրադարձությունների և միտումների պրոֆեսիոնալ և անկախ վերլուծություն և ձգտում դրանով իսկ միմյանց հետ հնարավորինս լավ ծանոթացնել Կովկասի տարբեր շրջաններում ապրող մարդկանց:
JAMnews-ը հարթակ է, որտեղ ամենատարբեր հայացքների մարդիկ ազատ կարող են կիսվել իրենց տեղեկատվությամբ, մտքերով և կարծիքներով, JAMnews-ը կարևոր է համարում հասարակությանը տրամադրել բազմապիսի տեղեկատվություն, երբեմն էլ՝ հակառակ տեսանկյուններ՝ այն մարդկանցից, որոնք հաճախ ապրում են հակառակ քաղաքական և սոցիալական իրականություններում:
Հետևաբար, JAMnews-ի նյութերում օգտագործվող եզրերն ու տեղանունները, մտքերն ու գաղափարներն արտացոլում են հստակ հրապարակման հեղինակի զուտ անձնական դիրքորոշումը կամ հստակ համայնքի դիրքորոշումը, և միշտ չէ, որ համընկնում են JAMnews-ի և նրա առանձին աշխատակիցների դիրքորշման և դատողությունների հետ:
JAMnews-ն ամբողջությամբ բաց է քննարկումների համար: Սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում ջնջել հրապարակումների այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորանք կամ սպառնալիքներ, որոնք բռնության կոչեր կպարունակեն և էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
JAMnews-ը ստեղծվել և գոյություն ունի Միացյալ թագավորության «Հակամարտության, անվտանգության և կայունության» հիմնադրամի (UK Conflict, Stability and Security Fund) աջակցության շնորհիվ:
Կայքի աշխատանքին աջակցել են նաև. Free Press Unlimited (FPU), The National Endowment for Democracy (NED), The Black Sea Trust for Regional Cooperation (BST), Confidence Building Early Response Mechanism (COBERM), the Thomson Reuters Foundation, NESENHUTI, TRANSITION.
Մենք ուրախ կլինենք լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Խմբագրության էլեկտրոնային հասցեն է՝ [email protected]: