Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը

Կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպումը, կլինի՞ Բրյուսելը՝ Ստոկհոլմի ձախողումից հետո։ Կարծիքներ

Դեկտեմբերի 15-ին սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները կասկածներ են առաջացնում՝ արդյոք հանդիպումը կկայանա։ Հայ փորձագետների կարծիքները

եռակողմ հանդիպում Սոչիում
video icon

«Շատ օգտակար հանդիպում»․ Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների բոլոր մասնակիցների կարծիքը

Ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Դրա արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, ևս մեկ հանդիպում նախատեսվում է հաջորդ շաբաթ։

Պուտին Փաշինյան Ալիև հանդիպում

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելից առաջ Սոչիում կհանդիպեն։ Ինչի՞ հետ է դա կապված։ Մեկնաբանություն

Արցախյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն երկրորդ անգամ, նախորդ հանդիպումը կայացել է Մինսկում, 2021 թ․ հունվարին։ Երկու երկրների քաղաքագետների կարծիքները

Հայաստանում և Ադրբեջանում քննարկում են ռազմական սրացումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացման պատճառներն ու առիթները։ Մեկնաբանություններ

Հայաստանում և Ադրբեջանում քննարկում են ռազմական լուրջ էսկալացիան։ Հայ փորձագետների վարկածներից մեկով, սրացման պատճառ է հանդիսացել ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին ԱՄՆ-ի հրավերը

Հայաստանի արևելյան սահմանագոտում

«Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել ՀՀ առանձին հատվածներ»․ ՀԿ-ներ

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ՀՀ իշխանությունների գործողություններին են անդրադարձել մի շարք ՀԿ-ներ՝ տարածելով համատեղ հայտարարություն։

Հայաստանի ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական զինված ուժերը

Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց Հայաստանի պաշտպանության նախարարը․ մեկնաբանում են քաղաքագետները

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ եթե հիմք ընդունենք ԱԽ հայտարարությունը, ապա Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը 4 դիրքերի կորստի ուղղակի հետևանքն էր։

Հայ-թուրքական հարաբերություններն Արցախյան երկրորդ պատերազմից հետո

3+3 կամ 3+2․ Հարավային Կովկասում խնդիրների լուծման նոր ձևաչափ

Պատերազմն Արցախում հանգեցրել է որոշումների ընդունման համակարգի փոխակերպման։ Տարածաշրջանում աճում է Թուրքիայի ազդեցությունը։ Ինչպե՞ս են զարգանում Երևանի և Անկարայի հարաբերությունները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին