Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղում
photo icon video icon

Բաքուն հաղթեց, հայերը լքում են ԼՂ. էլ ի՞նչ սպասել, հակամարտության կողմերի կարծիքները

JAMnews-ը զրուցել է հայ և ադրբեջանցի փորձագետների հետ, հարցումներ նկարահանել Բաքվի և Երևանի փողոցներում, արցախցիներն էլ պատմել են, թե ինչ իրավիճակում են գտնվում և ինչ սպասելիքներ ունեն։

Փաշինյանի ուղերձը հայ ժողովրդին

«Հայաստանը ամենայն հոգատարությամբ կընդունի ԼՂ-ի քույրերին ու եղբայրներին». Փաշինյան

Հայաստանի վարչապետը դիմել է ժողովրդին՝ կոչ անելով պաշտպանել երկրի անկախությունը, քանի որ դաշնակիցները «մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»

Փաշինյանը՝ ԼՂ-ում և ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

«ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը պետք է ապահովի Ռուսաստանը». Փաշինյան

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է Արցախի իշխանությունների որոշումից հետո, այն է՝ ընդունել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին