Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը (ծնվ. 1954 թ. հունիսի 30-ին) Հայաստանի նախկին նախագահն է, երրորդը՝ երկրում անկախության հռչակումից հետո: Նախագահել է երկու ժամկետ՝ 2008-ից 2018 թվականներին:

 

1988 թվականից Սերժ Սարգսյանը «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից էր:

 

Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ուժային կառույցները: 1993 թվականից աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարար: 1995-ին նշանակվել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար: Մինչև 1999 թվականը ղեկավարել է ՆԳ և ազգային անվտանգության նախարարությունը: 2000 թվականից նորից նշանակվել է պաշտպանության նախարար և շարունակել պաշտոնավարել որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

 

2003-ի խորհրդարանական ընտրություններում Սարգսյանը գլխավորեց Հայաստանի հանրապետական ​​կուսակցության ընտրական ցուցակը, չնայած դեռ դրա անդամ չէր: Կուսակցությանը միացավ միայն 2006-ին և մեկ տարի անց արդեն դարձավ դրա առաջնորդը:

 

2008 թ. փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: Բայց ընտրություններում նրա հիմնական մրցակից, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չընդունեցին նրա հաղթանակը, համարելով, որ արդյունքները կեղծված են:

 

Երևանի փողոցներում շուրջօրյա բողոքի ցույցեր սկսվեցին: 2008-ի մարտի 1-ին ՝ ցույցի ցրելու ընթացքում, զոհվեց 10 մարդ: Դրա համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, որը դեռ համարվում էր գործող նախագահ, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դեռ չէր ստանձնել պաշտոնը:

 

20015-ին, Սարգսյանի նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Երկիրն անցում կատարեց կիսանախագահական կառավարումից խորհրդարանականի: Փորձագետներն արդեն այն ժամանակ հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանն այդպիսով ցանկանում է ընդմիշտ պահպանել իշխանությունն իր ձեռքերում:

 

Բանն այն է, որ նա այլևս չէր կարող առաջադրվել նախագահի պաշտոնում: Եվ այժմ կարող էր դառնալ վարչապետ, այսինքն՝ խորհրդարանական կառավարմանն անցած երկրում կրկին զբաղեցնել բարձրագույն պաշտոնը:

 

Այս մտադրությունը հաստատվեց 2018-ի գարնանը, երբ այն ժամանակվա իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունն իր առաջնորդ Սարգսյանին ընտրեց վարչապետ:

 

Սակայն, 2018-ի մարտից ընդդիմադիրների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց բողոքի շարժում՝ ընդդեմ Սարգսյանի իշխանության պահպանման: Աստիճանաբար նրանց միացան տասնյակ հազարավոր մարդիկ: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին:

 

Փողոց դուրս եկած Հայաստանի քաղաքացիների ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հեղափոխականները հաղթեցին: Վարչապետ ընտրվեց հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

 

Նախկինում իշխող Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը դարձավ ընդդիմադիր: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա բավարար քանակությամբ ձայներ չստացավ և այժմ ներկայացված չէ Ազգային ժողովում:

 

2019 թվականին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «դիզելի» գործով։ Նա մեղարվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջետային միջոցների վատնման մեջ: 2020 թվականի հունվարին նախաքննությունն ավարտվել է:

ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները

«Ուրիշ» խորհրդարան Հայաստանում․ համախմբո՞ւմ, թե՞ ապակայունացում

Ի՞նչ են նշանակում վերջին ընտրությունների արդյունքներն ու ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի և քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքները

ընտրությունների արդյունքներ Հայաստանում

ՀՀ-ում ընտրությունների արդյունքները․ «թավշյա» հեղափոխությունը փոխակերպվեց «պողպատի՞»

Նոր խորհրդարանում ընտրությունների արդյունքում մեծամասնություն է ստացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը հավաքած ձայների քանակով երկրորդն է

դատարանը դատապարտել է Նարեկ Սարգսյանին

Հայաստանի նախկին նախագահի եղբորորդին դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի ապօրինի պահպանման, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդու առևանգման կազմակերպման համար։ Նա ընտանիքում միակը չէ, որի դեմ քրեական գործ է հարուցվել

Նիկոլ Փաշինյանի զրույցի ձայնագրությունը

Նախընտրական բացահայտումներ․ ՀՀ նախկին նախագահը հրապարակել է սկանդալային ձայնագրություն

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին խոստացել է նրա և նրա ընտանիքի մասին խայտառակ բացահայտումներ անել, սակայն հետո հրապարակել է ձայնագրություն, որում կառավարության ղեկավարը մանրամասներ է պատմում Արցախյան հակամարտության բանակցային գործընթացից

նախընտրական արշավը Հայաստանում

Գերակտիվություն և առաջին խախտում․ Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ-ում գրանցվել է 23 կուսակցություն և 4 քաղաքական դաշինք, սակայն մարդկանց ընտրությունը մեծ չէ, այն «հների» և «նորերի» միջև է

Հայաստանում ուրվագծվում է նախընտրական փազլը

Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ճանապարհը

Հայաստանում արդեն ուրվագծվում է նախընտրական փազլը։ Մասնակիցների ցուցակը չի կարող ուրախացնել ընտրողներին, նրանք ստիպված են լինելու ընտրել «ներկաների» և «նախկինների» միջև

արտահերթ ընտրություններ Հայաստանում

Զգուշացե՛ք, ընտրություններ են. կլուծվի՞, թե՞ կխորանա ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում

Հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրությունները բազում հարցեր են առաջացնում։ Շատերն անգամ կասկածում են, որ դրանք կայանալու են։ Պարզաբանումներ՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից

մեկնաբանություններ Սերժ Սարգսյանի հարցազրույց

Կարծիք․ «Սարգսյանի Հայաստան» VS «Փաշինյանի Հայաստան»․ ո՞րն է ավելի լավ

Հայ փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը մեկնաբանել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որը երկու օր շարունակ ցուցադրում էր տեղական հեռուստաալիքներից մեկը

Սերժ Սարգսյան հարցազրույց Արմնյուզ

«Շուշին հանձնել են»․ «նորերին» մեղադրանքների շարունակություն՝ ՀՀ նախկին նախագահի հարցազրույցում

Սերժ Սարգսյանը երկու օր շարունակ քննադատել է ներկայիս իշխանություններին։ Այժմ էլ նա հայտարարել է, որ պատերազմին չի մասնակցել Հայաստանի բանակի նույնիսկ կեսը։ Նա նաև սխալ է համարում, որ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգերն այդպես էլ չեն կիրառվել

Սերժ Սարգսյան, Ալեքսանդր Լուկաշենկո, Արցախ, Արցախի հարակից տարածքներ, 6 մլրդ դոլար փրկագին, Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի հրապարակումը համացանցում,

Արցախի շուրջ շրջանների «գնման» մասին․ սկանդալային զրույցի ձայնագրության հրապարակում

Այն կայացել է 2016 թ-ին Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև։ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «փակ ձևաչափով» զրույցը, սակայն ձայնագրության իսկությունը չի հերքում

Հայաստանի նախկին նախագահը հանցագո՞րծ է, թե՞ քաղաքական հետապնդման զոհ։ Փաստաբանները հայտարարում են Սերժ Սարգսյանի գործում կոպիտ խախտումների մասին

Իշխող կուսակցությունում կարծում են, որ նախկին նախագահի թիմը խոսում է հետապնդման մասին, քանի որ առաջադրված մեղադրանքի դեմ իրավական փաստարկներ չունի

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին