Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուսը գրոհում է Իրանը

Իրանում աճում է հիվանդների թիվը, փակվում են դպրոցներն ու չեղարկվում ժամերգությունները։ Շատերը կարծում են, որ իշխանությունները թաքցնում են երկրում համաճարակի տարածման իրական պատկերը

Կորոնավիրուս․ տանը փակված միլիոնավոր մարդիկ Չինաստանում, նավեր՝ կարանտինի մեջ, համաժողովների չեղարկում ողջ աշխարհում

Չինաստանը շարունակում է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն լինել։ Չեղարկվում են նույնիսկ այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է իշխող Կոմունիստական կուսակցության համագումարը

Կորոնավիրուսի ժամանակագրություն և պատմություն այն մասին, թե ինչպես են փրկում համաճարակի գոտում լքված հազարավոր ընտանի կենդանիների

Կամավորները չինական Ուհանում հազարավոր շներ և կատուներ են փրկել, որոնց նրանց տերերն ընդամենը մեկ օրով են լքել, սակայն կարանտինի պատճառով էլ չեն կարողացել տուն վերադառնալ

Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր խանութները մինչև փետրվարի 9–ը կորոնավիրուսի արագ տարածման պատճառով

Սակայն արդեն արձանագրվել են առաջին դրական փոփոխությունները․ ապաքինվածների թիվն արդեն գերազանցում է մահացածների թիվը։ Կորոնավիրուսի տարածմանն այժմ կարելի է հետևել առցանց քարտեզով

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին