Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուս․ ինչպիսի՞ պատկեր է աշխարհում մարտի 3–ին։ Հիմնական փաստեր և թվեր

«Աշխարհն այս պահին ոտք է դրել անհայտ տարածք, սակայն Covid-19 վարակը կարելի է հաղթել համատեղ ակտիվ կանխարգելիչ միջոցներով։ Խարանն ու խուճապը վարակից ավելի սարսափելի են», – Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին