Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք, այժմ երկրում 11 հիվանդ կա
COVID-19 նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է Ադրբեջանի ևս երկու քաղաքացիների մոտ, որոնք Իրանից են վերադարձել։ Այժմ վարակվածների թիվը հասնում է 11–ի, նրանք բոլորը գտնվում են հատուկ հիվանդանոցում։ Հաղորդվում է, որ հիվանդների մեծ մասի վիճակը կայուն է, նրանցից մեկինը՝ միջին ծանրության։
Իրանի հետ սահմանը, որտեղ արդեն ավելի քան 7 հազար վարակված կա և մահացել է ավելի քան 200 մարդ, Ադրբեջանը փակել է միայն փետրվարի 29–ին։ Այնտեղից շարունակում են վերադառնալ Ադրբեջանի քաղաքացիները, որոնց նկատմամբ կարանտին է կիրառվում։
Երկրում վարակի դեմ պայքարի հետևյալ միջոցներն են ձեռնարկվել․
փակ են ուսումնական հաստատությունները մինչև մարտի 27–ը;
չեղարկվել են բոլոր համերգներն ու խոշոր միջոցառումները;
տրանսպորտում և այլ հանրային վայրերում վարակազերծում է կատարվում։
• Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն՝ ողջույններ արմունկներով ու կոշիկներով: ՏԵՍԱՆՅՈՒԹ
• Վրաստան․ զբոսաշրջիկներ չկան, հյուրանոցները սնանկացման եզրին են