Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուս․ Վարակման դեպքերի մեկ երրորդից ավելին Չինաստանից դուրս է, Եվրոպան՝ էպիկենտրոն։ Հիմնական փաստերն ու թվերն աշխարհում և Կովկասում մարտի 15–ին

Կորոնավիրուսից տուժած համաշխարհային առաջնորդների ցանկը։ Վատիկանը չեղարկել է Զատկի հանրային տոնակատարությունը

կորոնավիրուս, Իտալիա, կորոնավիրուս, շփում կորոնավիրուսով վարակվածի հետ, Էջմիածի, Հայաստան, коронавирус, Италия, контакт с зараженными коронавирусом, Эчмиадзин, Армения

Հայաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, արդեն 28 հիվանդ կա

Մարտի 15-ի ընթացքում վարակվածների թիվն աճեց՝ հայտնաբերվեց 8 նոր հիվանդ։ Միաժամանակ պարզվեց, որ առաջին պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, արդեն առողջ է և կարող է տուն վերդառնալ

Հայաստանում արդեն կա կորոնավիրուսով 20 հիվանդ: Ինքնամեկուսացվել և կորոնավիրուսի թեստ են հանձնել վարչապետն ու նրա կինը

Արդյունքները բացասական են՝ նրանք առողջ են: Երկրում, ընդհանուր առմամբ, կարանտինի մեջ են 200 մարդ: Որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի Երևան իրենց չվերթները

video icon

Եղբայրական գերեզմաններ Իրանում՝ կորոնավիրուսից մահացածների համար․ արբանյակից արված լուսանկարներ

Այսպիսով, ինչպես կարծում են շատերն աշխարհում և երկրում, հաստատվում են համաճարակի մասշտաբների վերաբերյալ վատթարագույն մտավախությունները՝ կառավարությունը թաքցնում է տվյալները։ Տեսանյութը՝ New York Times/Reuters–ի

Կորոնավիրուս․ ամենավտանգավոր իրավիճակն Իտալիայում է, ամենաանկանխատեսելին՝ Իրանում։ Հիմնական փաստեր և թվեր աշխարհում և Կովկասում մարտի 12–ին

ԱՄՆ–ն փակել է եվրոպական 26 երկրների քաղաքացիների մուտքը, սոցցանցերում պտտվում է Իրանի դիահերձարանից տեսանյութը՝ ուր կարելի է տեսնել մահացածների մարմինները, որոնք պետք է կորոնավիրուսի առկայության զննում անցնեն

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին