Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Տոլմայի օրագրերը/ Dolma Diaries Հայաստանում

«Ծիծաղելի կլիներ, եթե պատերազմն ավարտված լիներ»․ հայաստանցիները «Տոլմայի օրագրեր» կատակերգական սերիալի մասին

«Պետք է ծիծաղե՞լ կարծրատիպերի վրա», թե՞ «Պետք չէ կատակել բազմոցը կիսելու մասին, երբ մարդիկ կորցնում են իրենց տները». «Տոլմայի օրագրերը» / Dolma Diaries-ը Հայաստանում

Հայաստանի ԱԺ պատասխանը Ադրբեջանին

«Արձագանքե՞լ Միլի մեջլիսին, թե՞ ոչ»․ քննարկում Հայաստանի խորհրդարանում

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում էին դատապարտել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարությունը, որում, իրենց կարծիքով, սպառնալիքներ կան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասցեին

Հայաստանին աջակցող բանաձև Ֆրանսիայի ԱԺ-ում

Եվս մեկ պրոհայկական բանաձև Ֆրանսիայից․ ինչպիսի՞ աջակցություն ակնկալել

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է օժանդակել ռազմական անձնակազմի պատրաստության, ռազմավարությունների մշակման, նաև որոշակի պաշտպանողական զենքերի մատակարարման հարցերում

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին