Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Վոլոդինի ելույթի մասին

«Մոսկվան գործի է դրել շանտաժի գործիքը»․ հայ քաղաքագետը՝ Վոլոդինի ելույթի մասին

Ռուսաստանի Պետդումայի խոսնակը փաստացի սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին, թեև չէր հստակեցրել իր հայտարարության հասցեատիրոջը։ Ինչպես են Հայաստանում մեկնաբանում իրավիճակը

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց

«Հակամարտությունը կարող էր նաև չլինել». կարծիք Ղարաբաղյան խնդրի մասին

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս էր ընթանում բանակցային գործընթացը, ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին․ իր տեսակետը JAMnews-ին է տրամադրել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին

«Կարմիր խաչի օգնությունը բավարար չէ»․ Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին

Իրավապաշտպան կառույցի գնահատմամբ՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ ԼՂ-ի բնակչությունը չզրկվի սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունից:

Այն, ինչ մնացել է Բաբայլիից

Բաբայլին ադրբեջանական գյուղ է Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող Զանգելանի շրջանում (սահմանակից է Հայաստանին և Իրանին), որը վերդարձվել է 2020 թ-ի պատերազմի ժամանակ։ Լրագրող Այթեն Ֆարհադովան հիշում է այդ գյուղում անցկացրած մանկությունը, ուր ադրբեջանցիները վերադառնում են 29 տարի անց

Ռուսաստանը՝ ԵՄ դիտորդների մասին

«Հայաստանը լքում է ձախողված երկրների ակումբը»․ հայ քաղաքագետ

Երևանը քննարկում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, որում Մոսկվան կասկածի տակ է դրել ԵՄ առաքելության քաղաքացիական բնույթը, սպառնացել՝ «ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների ներկայությանը՝ ըստ «գետնի վրա» իրավիճակի»։

Զինծառայողների մահվան դեպքեր ՀՀ-ում և ԼՂ-ում

64 զինծառայողի մահ՝ 1 տարում․ տվյալներ Հայաստանից և ԼՂ-ից

Տվյալները հավաքագրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Տեղեկանքում 2022 թ. սեպտեմբերի 13-14 հայ ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը ներառված չէ։

Հարցազրույց Ռուբեն Վարդանյանի հետ BBC

«ԼՂ-ի հայերն ունեն ինքնորոշման իրավունք». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ին

Արցախի պետնախարարը HardTalk հաղորդման շրջանակում ներկայացրել է ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այնտեղ ապրող հայերի հետագա ճակատագրի իր տեսլականը։

Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ

«Բաքուն փորձում է իր շահերն առաջ տանել այլ հարթակներում»․ հայ քաղաքագետ

Անդրադարձ այս օրերին շրջանառվող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գաղափարին։ Ի՞նչ են հայտարարել Ալիևն ու Ղարիբաշվիլին Դավոսում, Երևանի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին