Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին

Հիասթափություն դաշնակցի՞ց․ Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին

Չնայած դաշնակիցների անգործությանը, որոնցից օգնություն էր խնդրել Հայաստանը, երկրի իշխանությունները խուսափում էին խոսել ռուսական ռազմական դաշինքից դուրս գալու մասին։ Բայց ասվում էր, որ «ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»։

Հնարավո՞ր է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև.
photo icon

«Երկխոսությունից հրաժարվելը կնշանակի հրաժարվել մեր ապագայից»․ երիտասարդ ակտիվիստ

«30 տարի մենք իրար սպանում ենք և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ խոսելու ընդունակ սերունդ չի եկել»։ Հնարավո՞ր է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Լաչինի միջանցքի նոր երթուղին

«Ադրբեջանական հերթական բլոկբաստեր»․ Փաշինյանը՝ Լաչինի նոր երթուղու մասին  

Գիշերը Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Սա նոր դժվարություններ է առաջացրել Արցախ հումանիտար բեռ հասցնող ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կոմիտեի համար

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Հռոմի ստատուտի վավերացում. Հայաստանի իշխանությունները դեմ կգնա՞ն Ռուսաստանին

Երկրի խորհրդարանը կվավերացնի՞ փաստաթուղթը՝ չնայած Ռուսաստանի բացասական արձագանքին, դրա ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր կլինի՞ Պուտինի ձերբակալությունը Հայաստանում։ Հայ փորձագետների կարծիքները

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին