նորություններ Հայաստան

Կորոնավիրուսի հերթական ալիքը Հայաստանում

Կորոնավիրուսի հերթական ալիքը․ Հայաստանում կրկին աճում է վարակվածների թիվը

Վերջին տվյալները․ վարակման 748 նոր դեպք մեկ օրում։ Բժիշկները կարծում են, որ անգործության դեպքում մեկ շաբաթից 3700 նոր դեպք կարող է գրանցվել, իսկ հիվանդանոցներն այժմ ծանրաբեռնված են

Դադարեցվել են Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի լիազորությունները

Հայաստանում UNICEF-ի գրասենյակի ղեկավարը լրտե՞ս է։ Երկրում նոր սկանդալ է

Հայաստանի կառավարությունը դադարեցրել է Մերիան Քլարկ-Հաթինգի լիազորությունները, սոցցանցերում նրան մեղադրում են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար։ Նա արդեն լքել է երկիրը

Խորհրդարանի շենքի ուժեղացված պահպանություն

Դիպուկահարներ, նռնակներ և զինվորականներ․ Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքը

Վերջին հանրահավաքներն անցկացվում են պողոտայում, որտեղ տեղակայված է խորհրդարանը։ Այստեղ կառավարության մասնակցությամբ նիստ էր ընթանում, և շենքի անվտանգությունն աննախադեպ էր

Հայաստանի ԳՇ պետի պաշտոնանկությունը

Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ճգնաժամ։ Ի՞նչ է կատարվում ՀՀ նախագահի և վարչապետի միջև

Վարչապետը երկու անգամ նախագահին է ուղարկել Գլխավոր շտաբի պետի ազատման մասին փաստաթղթերը, և երկու անգամ նախագահը դրանք վերադարձրել է չստորագրած։ Որոշումը կարող է ուժի մեջ մտնել առանց նրա ստորագրության

Հայաստանի ընդդիմության և իշխանության հանրահավաքները
photo icon

Զուգահեռ իրականություններ Երևանում․ ընդդիմությունն ու իշխանությունը միաժամանակ հանրահավաք են անցկացրել

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների և իշխանության միջև երկխոսությունը չի ստացվում։ Նրանք «շփվում են» հանրահավաքներին արված հայտարարությունների և ծրագրային ելույթների միջոցով

Հայաստանում զանգվածային հանրահավաքներ են
photo icon

Զանգվածային ցույցերի երկրորդ օրը․ քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է

Ընդդիմությունը հերթական բազմահազարանոց երթն է անցկացրել և հանդիպել նախագահի հետ, իշխող խմբակցության պատգամավորները բոյկոտել են խորհրդարանի խորհրդի նիստը

Հայաստանում ճգնաժամը շարունակվում է
photo icon

Քաղաքացիական պատերազմի եզրի՞ն։ Միաժամանակ երկու հանրահավաք Երևանում՝ ընդդիմության և իշխանության

Վարչապետը կոչ է արել իր հրաժարականը պահանջող ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարությանն ու ընդդիմությանը վերադառնալ իրենց պարտականություններին։ Սակայն նրանք ի պատասխան միայն հաստատել են պայքարը շարունակելու մտադրությունը

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ

«Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստվել է պատերազմին»․ Հայաստանի արտգործնախարար

Արա Այվազյանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և մարտահրավեր է ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Նախարարը խոսել է նաև Ադրբեջանից գերիների վերադարձի մասին

«Հայաստանը շարունակում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել»․ ՀՀ ՊՆ

«Հայաստանը շարունակում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել»․ ՀՀ ՊՆ

Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ Հայաստանն Արցախում երկարաժամկետ խաղաղության հույս ունի, բանակում բարեփոխումներ է սկսել և շահագրգռված է Գյումրիում գործող ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում

Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է

ՀՀ վարչապետն ունի բարձր վարկանիշ, բայց նրա հրաժարականը պահանջում են 43,6%․ GALLUP International

2020 թ-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ էր համարում հարցվածների 35%-ը։ Սակայն, այնուամենայնիվ, նա պահպանում է ամենաբարձր վարկանիշը մյուս հայ քաղաքական գործիչների շրջանում

Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանի հարցազրույցը

«Նորերի» քննադատություն, անցյալի արդարացում․ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Սարգսյանը Ղարաբաղյան բանակցային գործընթացից մանրամասներ է ներկայացրել՝ հերքելով իր պաշտոնավարման ժամանակ թույլ տրված սխալների մասին ներկայիս վարչապետի հայտարարությունները

ադրբեջանցի զինվորականները կրակում են Սյունիքում

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Հայաստանի հարավի գյուղերի մերձակայքում․ տեսաապացույց օմբուդսմենից

Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ահազանգեր է ստանում ադրբեջանցի զինվորականների կողմից Հայաստանի Սյունիքի մարզում կրակոցների մասին։ Կիրառվում է տարբեր տրամաչափի զենք

քաղաքական իրավիճակ, Հայաստան, Փաշինյանի հրաժարումն ընտրություններից, ինչ սպասել, նորություններ Հայաստան, Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ, Հակոբ Բադալյան, քաղաքական տեսաբան,

«ՀՀ իշխանությունները հրաժարվում են ընտրություններից և մղում են ընդդիմությանը փողոց»

Փորձագետները կարծում են, որ սա մտածված քայլ է, քանի որ «հեղափոխական վարչապետ» Փաշինյանը տեսնում է փողոցային պայքարում ընդդիմադիրների թուլությունը։ Երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին

Հայաստան, նորություններ Հայաստան, պատերազմ Արցախում, Արցախ, արցախյան երկրորդ պատերազմ, օգնություն պետությունից, պետական ֆինանսավորում,

Պետության հաշվին բուժում և դրամական նպաստներ Հայաստանում՝ արցախյան պատերազմի վիրավորներին

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գրեթե ավարտվել են հատկացումները նաև պահեստազորայիններին, որոնք զորակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ