նորություններ Հայաստան

Կենտրոնական բանկը 2021 թ․-ի համար կանխատեսում է 5.4% տնտեսական աճ

5.4 % տնտեսական աճ 2021-ին․ Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսումներ է ներկայացրել

Սյունիքի Որոտան բնակավայրի հատվածում ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքների վերաբերյալ ԿԲ նախագահը դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն ասաց, որ ռիսկային սցենարներ են մշակվում հնարավոր զարգացումների համար

ֆեյսբուքյան ֆլեշմոբ «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջով

«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին

Զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

բջջային կապի ու համացանցի խափանումներ Արցախում ՄԻՊ

«Ադրբեջանը խլացնում է բջջային կապի ու համացանցի սփռումն Արցախում»․ ԼՂ ՄԻՊ

Մարդու իրավուքների պաշտպանի խոսքով՝ նախկինում խափանումներ լինում էին միայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախի բռնազավթված տարածքներ կատարած այցերի ժամանակ։ Այժմ խնդիրը շարունակական բնույթ է կրում

գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

Արթուր Դավթյանն առաջարկել է իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակել ադրբեջանական կողմից Հայաստանի բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունները բացառելու համար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Զասի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Անդրադարձել են ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրադրությանը՝ շեշտելով իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

հայ գերիների ազատ արձակում
video icon

«Վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ»․ Լավրովը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

«Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում», - ռուս գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը

ԱԺ-ն քննարկել է լրագրողների գործունեության սահմանափակման հարցը

«Աննախադեպ էր և անընդունելի»․ ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԺ սահմանափակումների մասին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա էին քննարկմանը, իշխող ուժի ներկայացուցիչները՝ ոչ։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ հանդիպմանը չներկայանալը ևս վերաբերմունք է

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավվելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները

«Զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է»․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ ներդնել անհատական մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ