«Ձևավորել նոր պատերազմի լեգիտիմություն»․ Հայաստանի վարչապետը՝ Բաքվի գործելակերպի մասին
Հինգամսյա դադարից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել առցանց ասուլիսով։ 30-ից ավելի լրատվամիջոցներ բոյկոտել են այն։ Նրանց կարծիքով՝ առցանց ձևաչափն արդարացված էր համավարակի պայմաններում, այժմ կարիք կա վերականգնելու լրագրողների հետ ուղիղ շփումները։