«Քավելո՞վ նախկին մեղքը»․ Հունգարիայի միջնորդությամբ գերիների վերադարձի մասին
Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները 2012 թ․-ից կասեցվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ։ Դա պատասխան քայլ էր Հունգարիայի որոշմանը՝ Ադրբեջան արտահանձնել ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թ․-ին սպանել էր հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։