«Թեֆեքյուր» համալսարանը փակվել է Ադրբեջանի կրթության նախարարի հրամանով համալսարանի ղեկավարության խնսդրանքով: Հիմնադիրների խորհուրդը որոշել է կասեցնել համալսարանի գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:
Նախարարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որի անդամ է նաև «Թեֆեքյուրի» ռեկտոր Ռագիմ Հուսեյնովը, որը կզբաղվի ուսանողներին բուհերի միջև բաշխելով: Դա պետք է իրականացվի երկու ամսվա ընթացքում:
«Թեֆեքյուր» համալսարանում ուսման վարձը տատանվում էր տարեկան 1000-3000 մանաթի սահմաններում (միջինում 1500 դոլար)՝ կախված ֆակուլտետից:
Կրթության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ցուցակի համաձայն, Ադրբեջանում 38 պետական և 13 մասնավոր բուհ կա: