iPhone ԻԼԻՊ-ի ելեվեջներով
‘iPhone +’ խանութի կողմից համացանցում տարածած գովազդային տեսանյութը ֆեյսբուքի օգտատերերի զայրույթն է առաջացրել:
Apple ընկերության արտադրանքի վաճառքով Թբիլիսիում զբաղվող ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ‘iPLUSIS’ անվանմամբ հոլովակ, որտեղ մարդիկ դիմակներով ու զենքերով են: Տեսանյութի վերջում հնչում է ‘Ալլահ Ակբար’ և ենթագրերի տեսքով ընկերության գովազդային տեքստն է տեղադրված:
Այս տեսանյութը վրացի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել:
Nika Kavtaradze: ‘Ստիվ Ջոբսի ընկերությունում հայտնվեք դուք’:
Nestan Nene Kvinikadze: «Ինձ համար ընդունելի է արտահայտման ցանկացած ձև ինչպես արվեստում, այնպես էլ գովազդում: Պարզապես այն բանի համար, ինչ տարածում է iPhone + խանութը, նրան ամենաքիչը պետք է տուգանել: Պատկա՛ն մարմիններ, ուշադրությո՛ւն դարձրեք դրան’:
Gocha Kimutsadze: ‘Կարծում եք, սա կատակների թեմա՞ է կամ այն կարելի է օգտագործել ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու համա՞ր: Մի՞թե կարելի է այդպես: Սա լկտիություն է, անխղճություն ու անցնում է բոլոր սահմանները: iPhone +, հուսով եմ, որ Apple-ը, ում գործընկերն ես պատրաստվում դառնալ, կհրաժարվի այդ համագործակցությունից:
Anano Aimée: «Ես Apple ընկերությանը նամակ եմ ուղարկել՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ մեզ մոտ ժողովրդից բացի ոչ ոք չի արձագանքում նման երևույթներին: Պատկան մարմինները քնած են: Այդ պատճառով էլ ես նրանց ուղարկել եմ տեսանյութի հղումը և Apple-ին հայտնել IphonePluSIS-ի մասին, ինչպես իրենք են իրենց վերանվանել’:
Բացի այդ, ստեղծվել է մանիֆեստ, որով ընկերությունից պահանջում են ներողություն խնդրել:
Տեսանյութում նշվում է, որ հունվարից iPhone +ը Apple-ի պաշտոնական գործընկեր է դառնալու, հետևաբար iPhone +ը սպառնում է դառնալ ուժեղ մրցակից և կոչ է անում պաշտպանել հաճախորդների շահերը:
Իրավաբանների կարծիքով, առաջին հայացքից տեսանյութում ահաբեկչության աջակցման վերաբերյալ հստակ նշաններ չկան, սակայն «տեսանյութի բովանդակությունն այնուամենայնիվ կարող է քննության առարկա դառնալ» — կարծում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ոչ կառավարական կազմակերպության իրավաբան Լևան Վեպխվաձեն՝ “Նետգազետի» առցանց ռեսուրսին տված հարցազրույցում:
Ֆեյսբուքյան սկանդալին արձագանքել է iPhone + ընկերության ներկայացուցիչ Գոգա Տիրկիան: Նրա խոսքով, տեսանյութը քաղաքական ենթատեքստ չի ունեցել և ամբողջությամբ տեղավորվում է կամքի արտահայտման ազատության սահմաններում: Նա նշել է, որ դա ընդամենը հասարակ հումորային հոլովակ է և ոչ մի այլ ուղերձ չի պարունակում:
Բացի այդ, ընկերության կողմից Ֆեյսբուքում հոլովակի բովանդակության վերաբերյալ հետևյալ բացատրությունն է տրվել.
‘Հումորային հոլովակը նկարահանվել է այս դժվարին պահին հենց նրա համար, որ մեր բողոքի արտահայտմանը զուգահեռ ոգևորենք հասարակությանը, որը վրդովված է այն ողբերգությամբ ու անմարդկային արարքով, ինչի ականատեսն է եղել վերջերս:
IPhone+ի պատասխան ավելի անսպասելի էր և խիստ քննադատության արժանացավ: Ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, որ չեն պատրաստվում հեռացնել տեսանյութը դրա շուրջ տեղի ունեցող իրարանցման պատճառով, սակայն հաջորդ օրն այնուամենայնիվ որոշել են հեռացնել այն:
iPhone+ի հետ կապված սկանդալը կամքի արտահայտման ազատության վերաբերյալ քննարկումներ է առաջացրել: Բոլոր նրանց, ովքեր պահանջում էին iPhone+ին պատժել, հիշեցրին Charlie Hebdo-ի ծաղրանկնարների մասին:
Paata Shamugia: Այսպես, ես որոշեցի դառնալ#jesiusiphone+: Տեսանյութը նայեցի, զզվելի էր: Կարդացի մեկնաբանությունները, որտեղ ողջ երկիրը բարոյականություն քարոզողի կերպարում էր՝ կրկին զզվելի էր: Կատակն, իհարկե, քաղաքականապես ոչ կեռեկտ է, բայց հիշենք, թե Charlie Hebdo-ն ինչ անբարո ծաղրանկարով արձագանքեց Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանմանը: Եթե մենք պաշտպանում ենք Շառլիին, չպետք է նույն պատճառով հարձակվենք մեկ ուրիշի վրա: Դա երկակի չափանիշ է:
Կարճ ասած, պետք է կողմնորոշվել մենք je suis, թե ոչ: Ինձ, օրինակ, այս գովազդը դուր չի գալիս: Եվ ընդհանրապես, ես դեմ եմ, որ ծաղրեն ողբերգությունը, սակայն ժողովրդավարությունն է այդպիսին: Եթե նրանք օրենք չեն խախտել, մենք չենք կարող պահանջել պատժել ընկերությանը միայն այն բանի համար, որ մեզ դուր չեն գալիս նրա կատակները: