Արյան վրեժի սպանություններ Աբխազիայում
Աբխազիայում արյան վրեժի վրա հիմնված սպանությունների շարք է կատարվում:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Ամանորի առաջին օրը սպանվել է Սուխումի
26-ամյա բնակիչ Բեսլան Կվիցինիան: Օչամչիրի շրջանի Գուադա գյուղի՝ այդ հանցագործության համար կասկածվող բնակիչ Ռոլանդ Ժիբան հասցրել է թաքնվել Վրաստանի տարածքում:
Այդ ժամանակ էլ հենց սկսվել է արյան վրեժը:
Սկզբում՝ հունվարի լույս 4-ի գիշերը Գդացա գյուղում այրվել են Ռոլանդ Ժիբայի և նրա երկու բարեկամների տները: Իսկ հունվարի 6-ի երեկոյան Սուխումի գերեզմանոցներից մեկում Բեսլան Կվիցինիայի շիրիմի մոտ առանձնակի դաժանությամբ սպանվել է կասկածյալի հորեղբոր տղան: Նրա վրա բենզին են լցրել և այրել են, հետո կրակել են վրան:
Այնուհետև, ինչպես հաղորդեց Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը, Աբխազիայի միլիցիայի պահակակետում հաջողվել է մի խումբ զինված մարդկանցով լի ավտոմեքենա կանգնեցնել: Առգրավված հրազենը, տարածած հաղորդագրության համաձայն, կիրառվել է Ժիբայի սպանության ժամանակ: