Ադրբեջանում զգալիորեն աճել է աբորտների քանակը
Վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանում գրանցված աբորտների տոկոսն աճել է գրեթե կրկնակի: Այս մասին են վկայում վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալները:
Աբորտների քանակը տարեցտարի աճում է, մինչդեռ նորածինների թիվն՝ անկասելիորեն նվազում: Եթե 4 տարի առաջ մոտավորապես 6 երեխայի հաշվարկով 1 աբորտ էր տեղի ունենում, այսօր արդեն, յուրաքանչյուր 4-ին բաժին է ընկնում 1 աբորտ:
Փորձագետները, որպես կանոն, համակածիք են, որ աբորտների քանակի աճի պատճառը բնակչության ոչ բավարար կրթվածությունն է:
Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Էլնարա Հուսեյնովա.
«Այդ խնդիրը հատկապես սուր է մեր երկրի հեռավոր շրջաններում, որտեղ կանայք ոչ մի կերպ չեն համաձայնում հակաբեղմնավորիչներ ընդունել: Կանանցից շատերը մինչև հիմա վստահ են, որ հորմոնները չարիք են, դրանից տուժում է առողջությունը, սակայն աբորտներն էլ ավելի մեծ չարիք են», — ասել է Հուսեյնովան «Էխո» թերթին:
Աբորտների վիճակագրության աճի մեկ այլ պատճառ է նշում Ադրբեջանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ Լեյլա Մամեդովան: Նրա կարծիքով՝ աբորտների «պաշտոնական» քանակի ավելացումը կապված է այն բանի հետ, որ հիվանդանոցներում բարելավվել է վերահսկողության համակարգը, և ավելի շատ աբորտներ է հաջողվել հաշվառել:
Ադրբեջանում աբորտների ամենատարածված պատճառն ապագա երեխայի սեռն է: Ընտանիքները տղա ժառանգ և տան օգնական են ուզում ունենալ, իսկ աղջիկներից ազատվում են: Սելեկտիվ աբորտները նախկինի պես Ադրբեջանում ամենաարդիական խնդիրն են:
Ադրբեջանում սելեկտիվ աբորտների խնդրի մասին ավելի մանրամասն՝ JAMnews-ի նյութերում:
Աղջիկներ, որոնք երբեք չեն ծնվի. հին թեմա, նոր պատմություններ
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Ադրբեջանում կրկին ուշադրության կենտրոնում են