Վրաստանում կրկին աճել են Covid-19-ով վարակման թվերը, սպառնալիքը ցածր է Թբիլիսիում և Բաթումում
Վրաստանում կրկին օրական վարակման ավելի քան հինգ հազար դեպք է գրանցվում։
Վրաստանում կրկին օրական վարակման ավելի քան հինգ հազար դեպք է գրանցվում։ Պատվաստման ցածր մակարդակի պարագայում իրավիճակն ավելի լավ է Թբիլիսիում և Բաթումում․ այս քաղաքներում բնակչության մինչև 60%-ը պատվաստվել է։
Վրաստանում կրկին աճել են Covid-19-ով վարակման թվերը, սպառնալիքը ցածր է Թբիլիսիում և Բաթումում։
JAMnews Թբիլիսի
Վրաստանում կրկին վարակման օրական ավելի քան հինգ հազար դեպք է գրանցվում։
Վրաստանում կրկին աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը․ օրական գրանցվում է հինգ հազար և ավելի դեպք։ Սակայն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը նշում է համեմատաբար հանգիստ իրավիճակը Թբիլիսիում և Բաթումում, որտեղ պատվաստված բնակչության տոկոսը բավականին բարձր է՝ համապատասխանաբար՝ 54% և 60%։
Ռաճա-Լեչխումի լեռնային շրջանում պատվաստվել է բնակչության 37%-ը, երկրի մյուս շրջաններում՝ պակաս, քան 30%-ը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնն ի սկզբանե, որպես կարևոր խնդիր, մինչև տարվա վերջ հայտարարել էր երկրի չափահաս բնակչության 60%-ի պատվաստումը։
Դրա տվյալներով՝ Վրաստանում դեռևս շրջանառության մեջ է «դելտա շտամը», դրա վտանգն այն է, որ այն ավելի ագրեսիվ է երիտասարդների համար, ինչպես նաև կրկնակի վարակման հավանականությունն ավելի մեծ է։
- «Ձեզ պետք է, դուք էլ պատվաստվեք»։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման հակառակորդների փաստարկները Վրաստանում
- «Երեխաներ չեն լինի, թրոմբեր կլինեն»․ Հայաստանում ֆեյքերի և կորոնավիրուսի դեմ պատվաստման ցածր տեմպերի մասին
Բավականին բարձր է պատվաստված ուսուցիչների տոկոսը՝ 65% ողջ երկրում։ Սակայն, ինչպես հայտարարում է կենտրոնը, վարակի տարածումը դպրոցներում կասեցնելու համար պետք է պատվաստվի ուսուցիչնրի ավելի քան 80%-ը։
Վարակի հայտնաբերման պատճառով 150 դպրոց և շուրջ 400 առանձին դասարաններ ողջ երկում անցել են հեռավար ուսուցման։
«Դպրոցների ընդհանուր քանակի համեմատ՝ սա ոչ մեծ ցուցանիշ է։ Մենք կարծում ենք, որ կիրառվող մոտեցումը, որը ենթադրում է որոշումների կայացում առանձին դպրոցների և դասարանների մասով, արդարացնում է իրեն և թույլ կտա շարունակել նորմալ ուսումնական պրոցեսը», — ասում է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Վրաստանում պարտադիր պատվաստում չի լինելու։ Լինելու է ընտրություն պատվաստման և ՊՇՌ թեստի հանձնման միջև։
«Համաճարակային անվտանգության ապահովման համար մարդիկ պետք ընտրեն՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ մի քանի օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Սա ճիշտ և էթիկապես բալանսավորված մոտեցում է, որը կարող ենք ընդունել», — ասել է առողջապահության փոխնախարարը։
Նա նաև հավաստիացրել է, որ շուտով ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն «կանաչ անձնագրերը» (պատվաստումը հաստատող փաստաթուղթ)։
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել է 2021 թ․ մարտի 15-ին։ Սակայն ամռանը պատվաստվել ցանկացողների թվի աճից հետո աշնանն այն զգալիորեն կրճատվել է։
Օգոստոսի վերջին օրական ավելի քան 20 հազար մարդ էր պատվաստվում, իսկ հոկտեմբերին օրական միջինում 5 հազար դեղաչափ պատվաստում է արվում։
Հոկտեմբերի կեսերից 50 տարեկանից բարձր անձինք և որոշ այլ խմբեր կարող են ստանալ պատվաստման երրորդ դեղաչափը՝ «բուստերը»։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ՝ Վրաստանում կատարվել է 1 926 893 դեղաչափ պատվաստում։ Երկրի չափահաս բնակչության 35,7%-ը պատվաստված է նվազագույնը մեկ դեղաչափով։ Ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 30,9%-ը։
Հոկտեմբերի 20-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք, 42 մարդ է մահացել։