Մեկ զոհ, հինգ վիրավոր․ զինվորականներ և խաղաղապահներ են տուժել Արցախում ականի պայթյունի հետևանքով
Նոյեմբերի 23-ին Տերտերի շրջանի Մատաղիս ավանի մերձակայքում արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների որոնման ժամանակ տարածքում ական է պայթել, որի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի սպա, վիրավորվել է ռուս խաղաղապահ և Արցախի ԱԻՆ չորս աշխատակից։
«Պայթյունի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի սպաներից մեկը վիրավորվել է։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա է մահացել։ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ ևս չորս աշխատակից տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», — ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Զոհվածն ադրբեջանական զինված ուժերի գնդապետ Բաբեք Սամիդլին է։
Արցախի ԱԻՆ չորս աշխատակիցների առողջական վիճակի մասին չի հաղորդվում։