Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք
Սեպտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 197-ով և դարձել 44 075:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 3 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 884-ի։
Առողջացել է ևս 275 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 38 631։
Շարունակում է բուժում ստանալ 4 291։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 209 389 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 460:
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
● Բաքվում մտադիր են տաքսի ծառայության միասնական սակագին ներմուծել․ ինչո՞ւ դա լավ չէ ուղևորների համար