Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել
Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու պացիենտ, հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց..․», — նշել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մահվան դեպքերի թիվը հասավ 3-ի։ Առաջինն արձանագրվել է մարտի 26-ին՝ մահացել է 72-ամյա կին։
Մարտի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
30 անձ ապաքինվել է, 3 անձ մահացել է: Թեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, 391 անձ փաստացի բուժվում է:
Հայաստանում կրկին աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ նոր դեպքեր երեկոյան տվյալներով
Կորոնավիրուսը Կովկասում․ չորրորդ մահն Ադրբեջանում, նոր դեպքեր բոլոր երեք երկրներում։ Թարմացվում է