Վրացի հոգևորականը կալանավորված է սպանության փորձի համար
Կինցվիսիի վանքի վանահայր Դավիթ Ակիաշվիլին ձերբակալվել է միտումնավոր սպանության փորձի, հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և օգտագործման համար
Խոսքը երկու հոգևոր անձանց միջև վիճաբանության մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 20–ին։ Այն ժամանակ Ակիաշվիլին իր զենքով վիրավորել էր մեկ այլ վանքի վանահայր վարդապետ Սաբա Ժգենտիին։ Այժմ նոր մանրամասներ են նշվում․ Ժգենտիի մեքենայի վրա կրակել են Կարելիի շրջանի Ռիեթի գյուղի ճանապարհին։
Պատրիարքարանը ի սկզբանե հերքեց երկու հոգևորականների միջև կոնֆլիկտի մասին տեղեկությունը։ Այդ առնչությամբ հարկ է նշել, որ Դավիթ Ակիաշվիլին ազդեցիկ միտրոպոլիտ Հոբի (Ակիաշվիլի) ազգականն ու մերձավորն է։
ՆԳՆ–ն քրեական գործ է հարուցել։ Կասկածյալը 1986 թվականի ծնունդ է, նա ձերբակալվել է Կարելիում։ Կարող է դատապարտվել յոթից մինչև 15 տարվա ազատազրկման։