«Օգնենք Հայաստանին»․ Վրաստանի քաղաքացիները միջնորդագրով դիմել են կառավարությանը
Միջնորդագրի հեղինակները Վրաստանի կառավարությանը կոչ են անում օգնել Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, որտեղ ներկա պահին բարդ իրավիճակ է ստեղծվել․ վարակվածների թիվը գերազանցել է 11 հազարն, իսկ հիվանդանոցների գերծանրաբեռնվածության պատճառով շատ հիվանդների չեն կարողանում հոսպիտալացնել։
«Մենք Վրաստանի կառավարությանը խնդրում ենք դիտարկել հարևան երկրին նման բարդ իրավիճակում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնություն առաջարկել Վրաստանում նրա հիվանդների բուժման հարցում։ Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի՝ օգնելու համար հարևան երկրին և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը հաղթահարելու համար», — ասված է միջնորդագրում։
Հունիսի 4–ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք։ Համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսից երկրում մահացել է 176 մարդ։
- Եկեղեցի, որն ապաստան է տվել տրանսգենդերին։ Տեսանյութ
- Վրաստանում գրեթե 30 հազար երեխա զրկված է օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորությունից․ UNICEF
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը երկրում վատթարանում է, և կան մարդիկ, որոնք պետք է հոսպիտալացվեն, սակայն հիվանդանոցների գերծանրաբեռնվածության պատճառով նրանց չեն կարողանում ընդունել։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն մայիսի 28–ին հայտարարել էր, որ եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնն օգնություն խնդրի վրացի գործընկերներից, նրանք պատրաստ կլինեն օգնել հարևան երկրին։