Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 97-ով և դարձել 43 878:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 2 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 881-ի։
Առողջացել է ևս 634 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 38 356։
Շարունակում է բուժում ստանալ 4 373։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 206 929 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 989:
● Աշուրան Ադրբեջանում՝ կարանտինային արգելքի տակ․ 208 տուգանված, 10 ձերբակալված
● Աբխազիայի Լաբրա գյուղի բնակիչները, որտեղ մեկը մահացել էր կորոնավիրուսից, բողոքում են կարանտինի դեմ
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան