Կորոնավիրուսի հետևանքով տասներորդ մահն Ադրբեջանում, վարակման 65 նոր դեպք և 58 ապաքինված
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսի հետևանքով տասներորդ մահը և վարակման 65 նոր դեպք է գրանցվել»։ Ընդ որում, նախկինում վարակված 58 մարդ ապաքինվել է։
Այսպիսով, ներկա պահին վարակվածների ընդհանուր թիվն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 991 մարդ։ Նրանցից 159–ն արդեն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել (բայց ոչ արտակարգ դրություն)։ Փակ է կազմակերպությունների, ձեռնարկությունների և առևտրային կազմակերպությունների մեծ մասը։ Փակ է նաև մետրոն, այգիներն ու պուրակները, հանգստի կենտրոնները։
Ապրիլի 5–ից քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակում է գործում․ տնից դուրս գալու համար պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ իշխանություններին հաղորդագրություն ուղարկել՝ նշելով տնից դուրս գալու պատճառը։