Ադրբեջանի դպրոցներում և բուհերում կրոն կդասավանդվի
2020 թ-ի սեպտեմբերից բոլոր ադրբեջանական բուհերում իսլամի և այլ կրոնների մասին պարտադիր առարկա կներառվի, ինչը նախկինում չի եղել։ Իսլամ, ըստ ամենայնի, կդասավանդվի նաև դպրոցներում՝ տարրական դասարաններից սկսած։ Այս մասին հաղորդում է ONA գործակալությունը՝ վկայակոչելով կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիին։
• Տեսահարցում․ արդյո՞ք ադրբեջանցի դպրոցականներին իսլամի դասեր են պետք
• Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից
Գուրբանլին պատմել է, որ բուհերի համար նախատեսված նոր դասագրքերն արդեն պատրաստ են։ Դասընթացի ավարտին ուսանողները քննություն են հանձնելու։
Ինչ վերաբերում է դպրոցում իսլամ ուսումնասիրելուն, ապա տվյալ պահին այդ հարցը դիտարկվում է աստվածաբանների կողմից։ Նրանք ձգտում են հաշվի առնել բոլոր պահերը, որոնք աշակերտների մոտ կարող են հարցեր առաջացնել։
Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, որտեղ կրթությունը տարանջատված է կրոնից։ Ավելին, օրենք կա, որն արգելում է ցանկացած կրոնական ծեսի անցկացում կրթական հաստատությունում։ Կրոնի ուսումնասիրման համար մինչև հիմա առանձին ինստիտուտ գոյություն ուներ, որն աստվածաբանների էր կրթում։