JAMnews-ի հարցումը. կրթական համակարգում իր տեղը գրավելու ի՞նչ շանսեր ունի կրոնը" />

Արդյո՞ք ադրբեջանցի դպրոցականներին պետք են իսլամի դասաժամեր

JAMnews-ի հարցումը. կրթական համակարգում իր տեղը գրավելու ի՞նչ շանսեր ունի կրոնը

Ոչ պակաս, քան հազար մարդ էր հավաքվել Բաքվում կրթության նախարարության շենքի մոտ:

Վրդովված մարդիկ կրոնական կարգախոսներ էին վանկարկում և պահանջում, որ իրենց աղջիկներին թույլ տան հիջաբով դասի գնալ: Հանրահավաքը դաժանաբար ցրեցին, սակայն դրանից հետո իշխանությունները թույլ տվեցին հիջաբը համադրել դպրոցական համազգեստի հետ: Դա 7 տարի առաջ էր, երբ այն ժամանակվա կրթության նախարար Միսիր Մարդանովը դեմ էր արտահայտվել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելուն:

Թեև Ադրբեջանի բնակչության երեք չորրորդը շիա մուսուլման է, երկրի Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է: Եվ դա իրոք այդպես է, հատկապես, որ կրոնական կազմակերպությունները խնամքով վերահսկվում են պետական կառույցների կողմից: Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար հասկացնում են, որ թույլ չեն տա ռադիկալ իսլամին երկրում թափ հավաքել:

Դպրոցում կրոն չեն դասավանդում որպես առանձին առարկա, միայն ընդհանուր տեղեկություններ են տրվում:

Իմանալու համար, թե ինչպես են սովորական մարդիկ վերաբերվում այդ իրավիճակին,

JAMnews-ը հարցում է անցկացրել Բաքվի փողոցներում: Մենք հարցրել ենք, թե արդյոք պետք է դպրոցում իսլամ դասավանդել:


Կարդալ ավելին JAMnews-ում