Ֆրանսիական հանրապետության ղեկավարի պաշտոնի թեկնածուները չորսն են՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Աննվաճելի Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը:
Լը Պենն առաջարկում է ուլտրաազգայնական և պոպուլիստական ծրագիր. խիստ միջոցներ միգրացիայի դեմ, Եվրամիությունից դուր գալ: Ֆիյոնը՝ պահպանողական աջ. պետական ծախսերի կտրուկ կրճատում (60 մլրդ եվրոյով):
Մակրոնը՝ ցենտրիստական. Եվրամիության անդամակցության պահպանում հարկային բեռի նվազման պարագայում:
Մելանշոնը՝ ծայրահեղ ձախ. նրա հարձակումների գլխավոր օբյեկտն ԱՄՆ-ն է և Գերմանիայի կանցլեր Մերկելը:
Սոցհարցումների տվյալներով՝ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից յուրաքանչյուրը 20-ից մի փոքր ավել ձայներ է հավաքում: Երկրորդ փուլ անցնելու ամենահավանական թեկնածուներն են Մարին Լը Պենն ու Էմանուել Մակրոնը: Վերջինիս վերջնական հաղթանակի շանսերն ավելի բարձր են գնահատվում:
Ընդ որում, ֆրանսիացիների գրեթե մեկ երրորդն իրենց չկողմնորոշվածների թվին են դասում:
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվում էր բազմաթիվ սկանդալներով: Պարզվել է, որ Ֆրանսուա Ֆիյոնը բյուջետային միլիոնավոր գումարներ է ծախսել իր ընտանիքի անդամների ֆիկտիվ աշխատանքի վարձատրման համար: Մարին Լը Պենը ռուսական բանկից ծայրահեղ կասկաելի 9 մլն եվրոյի վարկ է ստացել:
Ռուսաստանի և նախագահ Պուտինի հանդեպ վերաբերմունքն այս ընտրություններին ամենակարևոր հարցերից մեկն է: Չորս թեկնածուներից միայն մեկն է (Էմանուել Մակրոնը), որ ՌԴ առաջնորդի հանդեպ համակրանք չի դրսևորել: