Վրացի ուսանողներն ի նշան բողոքի կենդանի շղթա են կազմել Ցխինվալի շրջանում՝ օկուպացիոն գծի մոտ, և այնտեղ տեղավորվել գիշերելու:
«Ոչ օկուպացիային», «Ռուսաստանն օկուպանտ է», «Մեր հողը մեր պատասխանատվությունն է», «Stop Russia». այսպիսի կարգախոսներով երիտասարդությունը հանդես է եկել ռուսական օկուպացիոն զորքերի դեմ:
Ինչպես հայնտի է, ռուս զինվորականները հուլիսի 3-ին ապօրինի կերպով պաստառ են տեղադրել այսպես կոչված սահմանին Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի մերձակայքում: Դրա արդյունքում Վրաստանի վերահսկողության տակ չգտնվող տարածքին է անցել 10 հեկտար հող, որը մի քանի վրացի գյուղացիների մասնավոր սեփականությունն էր:
Հուլիսի 8-ին ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել: Օկուպացիոն գծից ոչ հեռու նրանք Վրաստանի ազգային դրոշն են պարզել և պետական հիմնը կատարել:
Բողոքի ակցիան պլանավորվել էր Ֆեյսբուքում և կոչված էր առավելագույնս աշխարհին տեղյակ պահելուՎրաստանի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող «սողացող օկուպացիայի» մասին:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: