Վրացի և հայ դեռահասներին ԱՄՆ–ից Թբիլիսի են հասցրել հատուկ չվերթով
79 վրացի և 35 հայ դեռահասներ ապրիլի 12–ին հատուկ չվերթով ԱՄՆ–ից Թբիլիսի էեն ժամանել․ նրանք այնտեղ սովորում էին դպրոցականների փոխանակման միջազգային ծրագրերի շրջանակում։
Ամերիկան կազմակերպել է նրանց թռիչքը մինչև Կատարի մայրաքաղաք Դոհա, իսկ Վրաստանի կառավարությունը՝ Դոհայից մինչև Թբիլիսի։
Թբիլիսիի օդանավակայանում բոլոր երեխաները պարտադիր ջերմաչափում են անցել։
Այնուհետև Վրաստանի քաղաքացիներին ավտոբուսով տեղափոխել են Թբիլիսի և Կախեթիի շրջան, որտեղ երկու շաբաթով կարանտինի մեջ են տեղավորել երկու հյուրանոցներում։ Նրանք այնտեղ բժիշկների շուրջօրյա հսկողության տակ են, կարանտինային գոտին պահպանում է ոստիկանությունը։
Հայաստանի քաղաքացիներն օդանավակայանից միանգամից ուղևորվել են Երևան։
- Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
- «Հենց դուրս գամ, առաջին հերթին, կնոջս եմ համբուրելու»․ կարանտինային յոթ պատմություն Վրաստանից
- Առցանց օպերաներ, համերգներ և բժիշկների պարեր։ Ինչպե՞ս են զվարճանում Հայաստանի բնակիչները կարանտինի օրերին
Ապրիլի 12–ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման 242 դեպք է արձանագրվել։ 60 հիվանդ ապաքինվել է, երեք մարդ՝ մահացել։
Արտասահմանից Վրաստան բուժվելու նպատակով տեղափոխվել է Վրաստանի երեք վարակված քաղաքացի։
Կարանտինի մեջ է 4,929 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 405 մարդ։
