Հացամթերքի ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն ասում է, որ ամառվանից մեկ պարկ ալրի գինն աճել է 32 տոկոսով և կազմում է 47-50 լարի, այն դեպքում, երբ օգոստոսին մեկ պարկն արժեր 33-35 լարի։ Այդ պատճառով էլ հացի նախկին գները պահպանել հնարավոր չէ, պնդում է նա։
Բացի այդ, հացի թանկացման պատճառ է նաև վառելիքի թանկացումը․ այդ պատճառով էլ փոխադրումները նույնպես թանկացել են։ Բացի այդ, նոր կարգավորումներ էլ են հայտնվել։ Օրինակ, ըստ նոր կանոնների, հացն անպայման պետք է թղթե փաթեթի մեջ դրվի, իսկ դա նույնպես բարձրացնում է ինքնարժեքը։
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հացամթերքի վաճառքով զբաղվողներն ասում էին, որ հացը պետք է ավելի շուտ թանկանար, սակայն նախագահական ընտրությունների պատճառով իշխանություններն արհեստականորեն պահպանում էին նախկին գինը։
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հացամթերքի վաճառքով զբաղվողներն ասում էին, որ հացը պետք է ավելի շուտ թանկանար, սակայն նախագահական ընտրությունների պատճառով իշխանություններն արհեստականորեն պահպանում էին նախկին գինը։
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին, և Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա երդմնակալությունը կկայանա դեկտեմբերի 16-ին։
Ինչպես նշում են հացի արտադրության ամենախոշոր ընկերություններից մեկում՝ «Իպկլի»-ում, որը Թբիլիսիի բազմաթիվ սուպերմարկետներին հացաբուլկեղեն է մատակարարում, իրենց արտադրանքը դեկտեմբերի 10-ից թանկացել է տասը թեթրիով։ Հացահատիկի թանկցումը համաշխարհային միտում է, ասում են ընկերությունում․ «Վերջին մի քանի ամսում հացահատիիկի և ալրի գինն աճել է շատ երկրներում։ Գների այդ աճը հասել է նաև վրացի արտադրողներին»։
Մի քանի ամսում «Իպկլի» ընկերությունը, շնորհիվ ալյուրի պահուստների և ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի, գները զսպում էր մինչև վերջին պահը։ Սակայն հացահատիկի և ալյուրի գների նոր աճը ստիպել է ընկերությանը վերանայել իր գնային քաղաքականությունը։ Արտադրողները չեն բացառում հացամթերքի գների հետագա աճ։
Արդյո՞ք հացը թանկացել է տարածաշրջանի մյուս երկրներում
Հարևան երկրներում հացի գները դեռ չեն փոխվել։
Ադրբեջանում սպիտակ գործարանային հացն արժե 45 գյափիկ (մոտ 24 ցենտ)։ Հայաստանում հացն ամենաթանկն է տարածաշրջանում, սակայն վերջին ժամանակներս այն չի թանկացել։