Սոցցանցերում չեն հավատում պաշտոնական տվյալներին" />

Վրաստանում 5 հոգուց բաղկացած ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեն մոտ 130 դոլար է

Սոցցանցերում չեն հավատում պաշտոնական տվյալներին

Վրաստանի վիճակագրության դեպարտամենտը հրապարակել է կենսաապահովման նվազագույն բյուջեի 2017թ-ի հոկտեմբերի տվյալները:

Ստացվել է, որ միջին վիճակագրական սպառողին ապրելու համար 154 լարի և 10 թեթրի (մոտ $60) է անհրաժեշտ: Եվ դա 4.6 լարիով (մոտ $1,5) ավել է, քան սեպտեմբերին էր: Եվ 12.3 լարիով (մոտ $5) ավել է, քան պաշտոնական վիճակագրությունն անհրաժեշտ էր համարում 2016թ-ի հոկտեմբերին ապրելու համար:

Վիճակագրության ծառայությունը կենսաապահովման նվազագույն բյուջեի տվյալներ է առաջարկում տարբեր տեսակի ընտանիքների համար.

  • մեկ հոգուց բաղկացած ընտանիք՝ 154 լարի 10 թեթրի [մոտ $55],
  • երկու հոգուց բաղկացած՝ 246 լարի 40 թեթրի [մոտ $90],
  • երեք հոգուց՝ 277 լարի 40 թեթրի [մոտ $100],
  • 4 հոգուց՝ 308 լարի 20 թեթրի [մոտ $115],
  • 5 հոգուց՝ 346 լարի 80 թեթրի [մոտ $130],
  • 6 և ավելի անդամից՝ 409 լարի 90 թեթրի [մոտ $150]:

Այսպիսով, ստացվում է, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապրելու համար անհրաժեշտ է 69 լարի 36 թեթրի [մոտ $25]:

Ով և ինչպես է սահմանում կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում

Կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում սահմանվում է 1997թ-ին ընդունված օրենքով:

Կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմվում է սպառողական նվազագույն զամբյուղի հիման վրա, որը նույնպես օրենսդրորեն է որոշվում: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է պարտադիր սննդամթերքի ամենօրյա քանակի հաշվարկով, որն անհրաժեշտ է համապատասխան աշխատունակ տարիքի աշխատունակ տղամարդուն: Ցորենի հաց՝ 250գ

  • Եգիպտացորենի ալյուր՝ 40գ
  • Լոբի՝ 20գ
  • Բրինձ՝ 10գ
  • Հնդկաձավար՝ 10 գ
  • Տավարի միս՝ 40գ
  • Մակարոն՝ 15գ
  • Խոզի միս՝ 20գ
  • Կաթ՝ 150 մլ
  • Կաթնաշոռ՝ 15գ
  • Պանիր՝ 20գ
  • Սմբուկ՝ 10գ
    ինչպես նաև այլ մթերք

Սոցցանցերի արձագանքը

Կենսաապահովման նվազագույն բյուջեի վերաբերյալ հրապարակված տվյալներն, ինչպես միշտ, ակտիվ քննարկումներ առաջացրի Ֆեյսբուքում:

Սոցցանցի օգտատերերն ամեն անգամ, որպես կանոն, հիշում են Վրաստանի նախկին առաջին տիկին Նանուլի Շևարդնաձեի խոսքերն այն մասին, որ լավ տանտիկինն ամբողջ ընտանիքը կարող է մեկ ամիս պահել 14 լարիով. հենց այդքան էր կենսաթոշակն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին:

«Նանուլին ավելի լավ էր հաշվում, քան Վրաստանի վիճակագրության ծառայությունը»;

«Կենսաապահովման նվազագույն բյուջե՞: Դա չմահանալու համա՞ր է: Մեկ հոգուն օրական երկուսուկես լարի է հասնում: Եվ ինչպե՞ս առողջությունը չկորցնել այդպիսի եկամտի պարագայում»:

«Ընդհանրապես պետք է լուծարել այդ վիճակագրության ծառայությունը, իսկ աշխատակիցներին՝ դատել իրականության կեղծման համար»:

«Այսինքն, եթե ընտանիքում երկու կենսաթոշակառու կա, կարելի է չաշխատել, ամբողջ ընտանիքը կապրի»:

«Ինչպե՞ս 5 հոգին «չեն տեղավորվի» այդ 346 լարիի սահմաններումՕրական 3 հատ հաց, 1 կգ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ մակարոն, մեկ տուփ կարագԸնդհանուր՝ 202 լարիՄնացած փողով երեխաներին էլ դեռ կենդանաբանական այգի կտանեն»,գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:


Կարդալ ավելին JAMnews-ում